2021թ․ մայիսի 3-ի 703 - Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատել է Գոռ Պատվականի Վարդանյանին։
Ռեկտոր
Ռեկտոր
ՀԱՊՀ ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ՀԱՊՀ գործադիր մարմինը` ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում և ՀԱՊՀ կանոնադրությանը համապատասխան գործում է միանձնյա և ամբողջական պատասխանատվություն է կրում ՀԱՊՀ աշխատանքի արդյունքների համար:
ՀԱՊՀ ռեկտորը, ՀՀ օրենսդրության և ՀԱՊՀ կանոնադրության համաձայն, ընտրվում է ՀԱՊՀ խորհրդում բաց մրցույթի կարգով, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: