Հովհաննես Վաչեի Թոքմաջյան

Գլխավոր / Հովհաննես Վաչեի Թոքմաջյան

Հովհաննես Վաչեի Թոքմաջյան

ՀԱՊՀ Ռեկտորի պաշտոնակատար (2014-2015)

Ծնվել է 1956թ. նոյեմբերի 7-ին:

Ինժեներ-հիդրոտեխնիկ է (Երևան, ԵրՊԻ 1978թ.), տեխնիկական գիտությունների դոկտոր (Լենինգրադ (ներկայումս` Սանկտ Պետերբուրգ) 1991թ.), պրոֆեսոր (Մոսկվա, 1994թ.):

1978-1993թթ.՝ Աշխատանքներ ԵրՊԻ-ում (այժմ` ՃՇՀԱՀ) ասիստենտ, ավագ գիտաշխատող, ԵրՄԻ-ում` դոցենտ, Երիտասարդության Երևանի գիտատեխնիկական կենտրոնում` տնօրեն, Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի խորհրդի նախագահ։

1983թ.՝ Զանգեզուրի պոչամբարի նախագծի վթարային ռեժիմի հեղեղատարի իրականացման կատարող:

SW 96/022 Des «Թալինի, Շիրակի և Հոկտեմբերյանի ոռոգման համակարգի 2-րդ կարգի ջրանցքների նախագծի» (ՀՀ ոռոգման համակարգերի սվերականգնման ԾԻԳ-ի պատվերով) գիտական խորհրդատու:

SW-96/016 Mod «Կոտայքի ջրանցքի ՊԿ 52+97 հանգույցի մոդելային հետազոտությունների» գիտական խորհրդատու։

SW-GR/006 «23 պատվարների աղետային ջրթողների հետազոտությունը» աշխատանքի գիտական խորհրդատու:

Գետիկի ջրամբարի նախագծի աղետային ջրհեռի պատասխանատու կատարող:

1993-1995թթ. ՝ Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն:

1995-1999թթ. ՝ ՀՀ ազգային Ժողովի պատգամավոր:

1995-1996թթ.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության վարչության պետ:

2000-2006 թվականներին` Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի Խորհրդի նախագահ, հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերության նախագահ

2001-2002թթ.՝ ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ԾԻԳ-ի խորհրդական ջրային օրենսդրության բարեփոխումների հարցերով:

2001-2003թթ.՝ ՀՀ ջրային ոլորտի բարեփոխումների աշխատանքային խմբի գիտական ղեկավար:

2003թ.՝ Համաշխարհային բանկի, Համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում համատիրությունների աջակցման և զարգացման նպատակով օրենսդրական և ենթաօրենսդրական նորմերի բազայի մշակման խմբի ղեկավար։

2005-2006թթ.՝ ՀՀ ջրի ազգային ծրագրի մշակման խմբի գիտական ղեկավար:

2006թ. մինչ օրս՝ Ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման և շահագործման ուղղություններով հետազոտական աշխատանքային խմբի ղեկավար:

2006 թվականին ընտրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր։

2006 թվականին ընտրվել է Վրաստանի էներգետիկայի ակադեմիայի իսկական անդամ։

2009 թվականից Հայաստանում ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միավորման նախագահ։

2011 թվականին վերընտրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր։

2013 թվականին ընտրվել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

2013 -2018 թվականներին հանդիսացել է Երևան քաղաքի ավագանու անդամ։

2014 թվականին ընտրվել է միջազգային ինժեներական ակադեմիայի իսկական անդամ։

2014-2015 թվականներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

2016-2021 թվականներին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր։

2021 թվականից՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

 

Հասարակական կարգով աշխատել է`

ՀՀ ԲՈւՀ-ի թիվ 030 մասնագիտական խորհրդի նախագահ:

Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերություն նախագահ:

Հայաստանում ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միավորման նախագահ:

200-ից ավելի գիտական աշխատանքներ, այդ թվում` 5 մենագրության հեղինակ է:

 

Պետական պարգևներ

2011թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով` պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

2006թ.՝ հուշամեդալ՝ ՀՀ վարչապետ Ա.Ն. Մարգարյանի կողմից:

2011թ. ՝ շնորհակալագիր՝ ՀՀ վարչապետ Տ.Ս. Սարգսյանի կողմից:

2013թ.՝ շնորհակալագիր՝ ՌԴ Նախագահ Վ.Վ.Պուտինի կողմից:

 

Մրցանակներ.

1986թ.՝ Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (Երևան):

1987թ.՝ Խորհրդային Միության երիտասարդական գիտատեխնիկական ստեղծագործության համակարգի մրցանակ (Մոսկվա):