Միքայել Դավթի Մազմանյան

Գլխավոր / Միքայել Դավթի Մազմանյան

Միքայել Դավթի Մազմանյան

ԵրՊի Ռեկտոր (1930-1934)

Միքայել Դավթի Մազմանյանը ծնվել է 1899թ. նոյեմբերի 9-ին Թիֆլիսում:

1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։

1916-ին եղել է Անիում, Ն. Մառի ցուցումով պատճենահանել Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարները։

1917-ին մասնակցել է Թիֆլիսում կազմակերպված Հայ արվեստագետների միության առաջին և երկրորդ (1919) ցուցահանդեսներին։

1921-ին Մ. Սարյանի հանձնարարականով ընդունվել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոց, ուսանել նկարչություն և ճարտարապետություն։ Ուսման տարիներին ստեղծել է պլակատների, ծաղրանկարների շարք, նկարազարդել է գրքեր, ձևավորել բեմադրություններ։

1929- 1932-ին եղել է Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի (Պրոլետարական ճարտարապետների համառուսաստանյան ընկերություն (հետագայում՝ Համամիութենական միավորում), Երևանում՝ ՕՊՐԱ-ի (Պրոլետարական ճարտարապետների կազմակերպություն) հիմնադիր անդամներից։

1930 թ. հուլիսից աշխատել է նորաստեղծ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Շինարարական ինստիտուտի տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն։

1933 թ. նշանակվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն և աշխատել մինչև 1935 թվականը։

1930-1937 թթ. դասախոսել է «Ճարտարապետության պատմություն» և այլ առարկաներ, ղեկավարել ճարտարապետական նախագծման կուրսային և դիպլոմային աշխատանքներ։

1930-35-ին եղել է Երևանի շինարարական ինստիտուտի (այժմ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) առաջին տնօրենը։

1954-ից ղեկավարել է Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի Ճարտարապետական հատակագծային արվեստանոցը։

1958-ից ղեկավարել է «Երևաննախագիծ» ինստիտուտի քաղաքաշինական բաժինը։

1932-37-ին միաժամանակ՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի Ճարտարապետական արվեստանոցի ղեկավար,

1954-ից՝ Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի ղեկավար,

1958-1970-ին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետական հատակագծային արվեստանոցների ղեկավար։

1957-ին՝ Սբ. էջմիածնի Մայր աթոռի ճարտարապետաշինարարական հանձնաժողովի նախագահ:

1930-ից կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի (1930. նաև Բանավանի կառուցապատումը) Նորավանի Սիսիանի, Տաթևի, Շինուհայրի, Վանաձորի (1929-30 և 1934-37թթ․),

1932-37 թթ․՝ Գյումրիի գլխավոր հատակագծերը,

1928-29 թթ․ Մազմանյանի նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են Կառուցողների ակումբը,

1930-32 թթ․ կառուցել է Երևանի ջրային էլեկտրակայանի բնակելի («Շախմատաձև») տունը,

1936-37 թթ․՝ Կենտրոնական հանրախանութը,

1935-40թթ․՝ Գրապալատի համալիրը (շինարարությունն  ավարտվել  Է 1960-ին),

1955-65 թթ․՝ Աջափնյակ բնակելի թաղամասը։

1939-ին պարտադրված տեղափոխվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Ծայրագույն հյուսիս, որտեղ մինչև 1954 թ. Գ. Բ. Քոչարի հետ նախագծել ու ստեղծագործել է բևեռային առաջին քաղաքների՝  Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը։

1955-69 թթ․ Մազմանյանի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-69), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-68) նախագծերը, 1 մլն բնակչի համար գլխավոր հատակագիծը։

Վաստակաշատ ճարտարապետը կյանքից հեռացել է Երեւանում՝ 1971թ հոկտեմբերի 29-ին: