Միսակ Պետրոսյան

Գլխավոր / Միսակ Պետրոսյան

Միսակ Պետրոսյան

ԵրՊի Ռեկտոր (1937-1946)

Միսակ Ալեքսանդրի Պետրոսյան (1891, Ադրբեջանի ԽՍՀ Իսմայիլիի շրջան – 1946, Երևան)։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։

Ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտը (1929)։ Որպես տեխնիկ աշխատել է Բաքվի նավթահանքերում և Ալեքսանդրապոլի երկաթուղային հանգույցում։ Ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանք է տարել բանվորների շրջանում։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Եղել է Երևանի մեխանիկական գործարանի տնօրեն (1930-1932), Հայարդ նախագծի կառավարիչ (1932-1937)։ 1937 թվականից եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրենը։