Էլ․ փոստ - [email protected]
Քաղաքային հեռախոսահամար - 010 56 60 50
Գիտական Խորհուրդ
ՀԱՊՀ Գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող, ՀԱՊՀ ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությունը պլանավորող ու համակարգող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի ձևավորումը և գործունեությունը կարգավորվում է ՀԱՊՀ կանոնադրությամբ և կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի Գիտական խորհուրդը։
Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Գիտական խորհրդի նիստերը սովորաբար գումարվում են մեկամսյա պարբերականությամբ։
ՀԱՊՀ Գիտական խորհրդի որոշմամբ` ըստ անհրաժեշտության կարող են uտեղծվել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունը, աշխատանքի կարգը uահմանվում են Գիտական խորհրդի կողմից։
Քարտուղար
Անդամներ
Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը, մասնաճյուղերի տնօրենները, արհմիութենական կազմակերպության նախագահը, ինստիտուտների/ֆակուլտետների ղեկավարները և բաժանմունքների վարիչները: Ի պաշտոնե, ինչպես նաև ռեկտորի կողմից առաջադրված անդամների թիվը չի կարող գերազանցել Գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Համալսարանի Գիտական խորհրդի անդամների թվի առնվազն 25 տոկոսը կազմում են ուսանողները։
Գիտական խորհրդի մշտական հանձնաժողովներ