iPolytech

Գլխավոր / iPolytech

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

iPolytech հավելվածը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունելության գործընթացին լավագույնս աջակցող ինֆորմացիոն ծրագրային միջոց է, որն առկա է APP Store, Google Play հարթակներում և նախատեսված է ինժեներական կրթությամբ հետաքրքրվող անձանց համար:

 

Հավելվածի միջոցով դպրոցների աշակերտները, նրանց ծնողները և ապագա դիմորդները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ համալսարանում իրականացվող ծրագրերի մասին:

Հավելվածը պարզ կառուցվածքով տեղեկատվական հարթակ է, որտեղ կարելի է ստանալ ուսումնական ստորաբաժանումների վերաբերյալ ունեցած հարցերի պատասխաններ, ինչը կարող է օգտակար լինել դիմորդների մասնագիտական կողմնորոշման հարցում:

 

iPolytech հավելվածում նախատեսված են բոլոր անհրաժեշտ գործիքակազմերը, որոնց միջոցով հնարավոր է ընթերցել և պահել հրապարակված թիրախային նյութերը, դիտել տեսահոլովակներ և լուսանկարներ, ինչպես նաև լսել ձայնային հաղորդագրություններ:

Յուրաքանչյուր ընթերցվող նյութում ակտիվ են անհրաժեշտ գործիքները, որոնք նյութը առավել ընթեռնելի դարձնելու համար կարող են փոխել նույնիսկ գրվածքի ձևը:

iPolytech from Sevuni