Արա Սերգեյի Ավետիսյան

Գլխավոր / Արա Սերգեյի Ավետիսյան

Արա Սերգեյի Ավետիսյան

ՀՊՃՀ Ռեկտոր (2011-2014)

Արա Սերգեյի Ավետիսյանը ծնվել է 1958 թ․ սեպտեմբերի 14-ին։

1965-1975 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

1975-1980 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի Մեխանիկայի բաժինը։

1983-1986 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1986թ․)։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998թ․)։ Քառասունից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է։

1980-1982 թթ. աշխատել է Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի Արդյունաբերական շինարարության մինիստրության Նախագծային- կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ-նախագծող։

1986-1988 թթ. աշխատել է  Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։

1988-1996 թթ. աշխատել է  Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։

1994-2005 թթ.՝ Հայաստանի Հանրապետության  Գիտությունների ազգային ակադեմիայի  «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագրի տեղակալ։

1996-2000 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Միջնակարգ կրթության վարչության պետ։

1996 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ Հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր։

2000-2011 թթ.՝  Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի տեղակալ՝ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ու գիտության ոլորտների համակարգման գծով։

2005 թվականից՝ Հայաստանի Հանրապետության  Գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագիր։

2006 թվականից՝ Տեսական և Կիրառական Մեխանիկայի Ազգային Կոմիտեի նախագահ։

2011 թ. հուլիսի 22-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ 2011 թվականի հուլիսի 25-ից ազատվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2011 թ. հուլիսին  Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

2011 թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։

2015 թ. ներկայացրել է հրաժարական, որն ընդունվել է։

Ունի ավագ գիտական աշխատակցի գիտական կոչում՝ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտությամբ (1991)։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2006)։

Այրի է, ունի երկու զավակ։