Հովհաննես Թևոսի Բաբաջանյան

Գլխավոր / Հովհաննես Թևոսի Բաբաջանյան

Հովհաննես Թևոսի Բաբաջանյան

ԵրՊի Ռեկտոր (1934-1936)

Հովհաննես Թևոսի Բաբաջանյանը ծնվել է 1901 թվականի հունիսի 8-ին Թիֆլիսում։

1924-ից հանդիսանում է Սովետական Միության կոմունիստական կուսակցության անդամ։

1934 թվականի դեկտեմբերի 28-ին, 5-րդ կուրսի ուսանող նշանակվեց ԵրՊի ռեկտոր։

1937-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1957-ին արժանացել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր շինարարի կոչման։

1958-ից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ:

1945-55-ին եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության առաջին քարտուղար:

1955-1958 թվականներին ղեկավարել է Հայպետնախագիծը։

1958-1961 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետների արվեստանոցի ղեկավար։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: