Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ․օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ:
2022 թվականի հունվարի 21-ին ընտրվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Հոգաբարձուների Խորհուրդ
ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաստատում է ՀԱՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումը և այլն:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 20 անդամից: Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։
Նախագահ
Անդամներ
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ՀԱՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմ