Ռեկտորատ
ՀԱՊՀ ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, սահմանված կանոնակարգով, իրեն տրված լիազորությունների շրջանակներում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:
Անդամներ
Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, ռեկտորի տեղակալը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, արհեստակցական կազմակերպության նախագահը, պրոռեկտորների տեղակալները, վարչությունների պետերը, մասնաճյուղերի տնօրենները, ինստիտուտների/ֆակուլտետների դեկանները, համահամալսարանական ամբիոնների վարիչները, գլխավոր հաշվապահը, գրադարանի տնօրենը, Ռեկտորատի գլխավոր իրավախորհրդատուն, կադրերի բաժնի վարիչը, կրթական գործունեություն իրականացնող կենտրոնների տնօրենները և Ուսանողական խորհրդի նախագահը: