
Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսի 11-ից մինչև 2021թ․օգոստոսի 2-ը եղել է ՀՀ փոխվարչապետ:
Տ․ Ավինյանն աշխատել է Զարգացման հայկական բանկում` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: Նա հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: Տ.Ավինյանն աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր): Նա ղեկավարել է նաև ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը: Տ.Ավինյանը եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից: Տ.Ավինյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: Այնուհետև ավարտել է նույն համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում: Գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերիի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:
2022 թվականի հունվարի 21-ին ընտրվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ։