Առկա 2-րդ փուլ
2-րդ փուլով փաստաթղթերն ընդունվում են՝ օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ
2-րդ փուլով ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի), ընդունելության տեղերի մրցույթին կարող են մասնակցել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող դիմորդները:
Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բանակից զորացրվածների (ԲԶ) ընդունելության տեղերի մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող ՀՀ ազգային բանակից վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները:
Բանակից զորացրվածների (ԲԶ) դիմումներն ընդունվում են 2018թ․ հունիսի 09-ից մինչև հունիսի 18-ը և օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ
Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է՝
1. դիմում համալսարանի ռեկտորի անունով,
2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակը և պատճենը,
3. երաշխավորագիր,
4. 4 լուսանկար (3×4սմ),
5. անձնագիր (բնօրինակ և պատճեն),
6. փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և պատճեն),
7. սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
8. փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի համաձայն:
Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
3. տպագրված գիտական աշխատանքների թիվը:
Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 28.08.2015թ. թիվ 01 ուրոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների: