Դիմորդ-2018
Ընդունելության գործընթացը համալսարանի կարևոր և առանցքային ուղղություններից մեկն է։
Պոլիտեխնիկական համալսարանի կայքի այս բաժնում կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն «Ընդունելության» գործընթացի վերաբերյալ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2018թ. ընդունելության կազմակերպման պատասխանատու գործընթացը ս.թ. հունվարի 8-ից վստահվել է ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, տ.գ.թ. Գոռ Պատվականի Վարդանյանին։
2018թ. ընդունելության կազմակերպման աշխատանքների առանցքում է «Դեպի տեխնոլոգիական հսկա՝ Պոլիտեխնիկ» կարգախոսը, իսկ վերջնական նպատակը` մտածող, ստեղծարար և գիտելիքը արժևորող ուսանող ունենալը։
Ընդունելության կազմակերպման աշխատանքների ամբողջական միջոցառումների կազմակերպման գործում իրենց ակտիվ մասնակցությունը ունեն Ուսանողական խորհուրդը, Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը և «Պոլիտեխնիկ» թիմը։ Կազմակերպչական շրջանի աշխատանքներում ընդգրկված են նաև ՀԱՊՀ Ավագ դպրոցն ու Քոլեջը։





