Առկա 1-ին փուլ
1-ին փուլով փաստաթղթերն ընդունվում են՝ հունիսի 9-ից հունիսի 18-ը ներառյալ
1-ին փուլով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունելության տեղերի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել.
– ՀԱՊՀ բակալավրական կրթական ծրագրով շրջանավարտները՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի. թիվ 44 (նոր խմբագրություն) որոշման,
– ՀԱՊՀ մասնաճյուղերի շրջանավարտները` Երևանյան կրթահամալիրում կամ մասնաճյուղերում, եթե պահպանված է ավարտական ատեստավորման հանձնաժողովի ձևավորման ՀԱՊՀ Գիտական խորհրդի թիվ 44 (նոր խմբագրություն) որոշման պահանջը,
– ՀԱՊՀ Հեռակա ուսուցման ֆակուլտետի և նախորդ տարիների շրջանավարտները:
Բանակից զորացրվածների (ԲԶ) դիմումներն ընդունվում են 2018թ․ հունիսի 09-ից մինչև հունիսի 18-ը և օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ
Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է՝
1. դիմում համալսարանի ռեկտորի անունով,
2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակը և պատճենը,
3. երաշխավորագիր,
4. 4 լուսանկար (3×4սմ),
5. անձնագիր (բնօրինակ և պատճեն),
6. փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և պատճեն),
7. սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
8. փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի համաձայն:
Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
3. տպագրված գիտական աշխատանքների թիվը:
Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 28.08.2015թ. թիվ 01 ուրոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների: