Էդուարդ Նշանի Մանուկյանը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում: Ավարտել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան թին 32 միջնակարգ դպրոցը: 1968 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիբեռնետիկայի ...
Մեքենայական թարգմանության քոմփյութերային համակարգերի հայերենացում
Լաբորատորիայի ղեկավար
Լաբորատորիան հիմնադրվել է 2005թ. ապրիլի 12-ին։
Բազային լաբորատորիայում կատարվող գիտական հետազոտությունները նվիրված են ժամանակակից քոմփյութերային թարգմանչական համակարգերի ծրագրային և ինֆորմացիոն ապահովման միջոցների կազմակերպման մեթոդների մշակմանը: Որպես հիմնական խնդիր դրված է անգլերեն-հայերեն երկկողմանի թարգմանչի մշակումը: Անգլերենի և հայերենի տարբեր լեզվաընտանիքներին պատկանելու փաստը պարտադրում է մուտքային նախադասության թե´ շարահյուսական և թե´ իմաստային վերլուծության կազմակերպում մեքենայական թարգմանության գործընթացում: Վերջինս իրականացվում է արհեստական բանականության տեսության մեթոդներով: Այն հիմնված է ցանցային գիտելիքների բազայի օգտագործման վրա: Լաբորատորիայում մշակվում են նման գիտելիքների բազաների կազմակերպչական միավորների և նրանց միջև հաստատվող հարաբերությունների կազմի և կառուցվածքի էֆեկտիվության որոշման մեթոդները, որոնք օգտագործվում են մարդ-մեքենայական ռեժիմում գիտելիքների բազաներ ձևավորող Վեբ խմբագրիչներում: Ստացված տեսական արդյունքները պարտադիր ստանում են պրակտիկ իրականացում ծրագրավորումով զբաղվող մասնավոր ընկերությունում: Պրակտիկ արդյունքները թույլ են տալիս վերջնականապես գնահատել մշակված գիտական մեթոդների արդյունավետությունը: Փորձ է արվում մեքենայական թարգմանություն իրականացնող մեթոդները օրիենտացնել ռոբոտատեխնիկական խնդիրներում ռոբոտի հետ բնական լեզվով երկխոսություն կազմակերպող ծրագրային միջոցներում օգտագործելու համար: Այս երկխոսության կազմակերպումը հանդիսանում է ժամանակակից ամպային տեխնոլոգիայով գործող ռոբոտոտեխնիկական միջոցների համար արդիական խնդիր:
Վայր: 17-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 58 97 44