Էդուարդ Նշանի Մանուկյանը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում: Ավարտել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան թին 32 միջնակարգ դպրոցը: 1968 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիբեռնետիկայի ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1968 թվականին ԵրՊԻ-ի Հաշվիչ տեխնիկայի ամբիոնում՝ որպես ասիստենտ:
1970-1973 թվականներին եղել է ԵրՊԻ-ի ավագ դասախոս:
1973-1989 թվականներին` ԵրՊԻ-ի Հաշվիչ տեխնիկայի ամբիոնի դոցենտ:
1989-2001 թվականին` ԵրՊԻ-ի (հետագայում` ՀՊՃՀ) Հաշվիչ տեխնիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:
2001-2010 թվականներին` ՀՊՃՀ Հաշվիչ տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր:
2002 թվականից առ այսօր «Մեքենայական թարգմանություն» բազային լաբորատորիայի գիտական ղեկավարն է:
2010 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ` ՀԱՊՀ) Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի պրոֆեսոր է:
1973 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1989 թվականին` դոկտորի գիտական աստիճան։
Մոտ 130 գիտական աշխատությունների հեղինակ է: