Մագիստրոս-2024
Փաստաթղթերի առաջին փուլի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 5-ից (աշխատանքային օրեր), 20-ը ներառյալ, ժամը 09։00-17։30 (ՀՀ, ք․Երևան, Տերյան փ․, 105, 3-րդ մասնաշենք, առաջին հարկ)
Փաստաթղթերի երկրորդ փուլի ընդունելությունը տեղի կունենա օգոստոսի 19-ից(աշխատանքային օրեր) 29-ը ներառյալ, ժամը 09:00-17:30 (ՀՀ, ք. Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, առաջին հարկ)
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝
• բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց ներդիրների բնօրինակի պատճեն,
• երաշխավորագիր,
• 4 հատ լուսանկար (3×4սմ),
• անձնագիր (բնօրինակ և պատճեն),
• փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (բնօրինակ և (բոլոր էջերի պատճեն)),
• սահմանված կարգով հաստատված տպագրված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
• փաuտաթղթերն ընդունելու, մշակելու և ձևակերպելու համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: (Ստացող բաժնում նշելով ՀԱՊՀ Հիմնադրամ, իսկ նպատակ բաժնում ՝ Մագիստրատուրայի ընդունելության վճար և դիմորդի ԱՆՈւՆ ԱԶԳԱՆՈւՆ, Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Տերյան փ․, 105 | «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Հ/Հ 1930004534910100)
Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի համաձայն:
Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտության՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),
2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,
3. տպագրված գիտական աշխատանքների թիվը:
Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 28.08.2015թ. թիվ 01 ուրոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների: