Միջին մասնագետ-2022
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 958-Ն որաշմամբ և հինք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2012թ. ապրիլի 5-ի N 254 հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը հայտարարում է միջին մասնագիտական կրթական ծրագրով 2021-2022 ուստարվա առկա ուսուցմամաբ ընդունելություն հիմնական ընդհանուր կրթության (9-րդ դասարանի) հիմքով հետևյալ մասնագիտություններով.
Ներկայացված է Պոլիտեխնիկի Քոլեջի 2021 թվականի ընդունելության գովազդային բուկլետը «Միացիր Պոլիտեխնիկական ընտանիքին» խորագրով:
Բուկլետում ներկայացված է անհրաժեշտ տեղեկատվությունը Պոլիտեխնիկի Քոլեջի 2020/21 ուստարվա ընդունելության վերաբերյալ:
Պոլիտեխնիկի Քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական կրթության ծրագրեր հետևյալ մասնագիտություններով՝
- Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում (ուսման տևողությունը` 4 տարի, որակավորումը` տեխնիկ)
- Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր (ուսման տևողությունը` 3 տարի 6 ամիս, որակավորումը` տեխնիկ)
- Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ուսման տևողությունը` 4 տարի, որակավորումը` տեխնիկ)
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (ուսման տևողությունը` 4 տարի, որակավորումը`տեխնիկ ծրագրավորող)
- Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում (ուսման տևողությունը` 4 տարի, որակավորումը` տեխնիկ)
- Համակարգչային գեղարվեստական նախագծում (ուսման տևողությունը` 3 տարի, որակավորումը` Վեբ-դիզայներ)
- Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ (ուսման տևողությունը` 4 տարի, որակավորումը` գործավար)
- Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում (ուսման տևողությունը` 4 տարի, որակավորումը` տեխնիկ)
- Քիմիական միացութունների որակի անալիտիկ հսկում (ուսման տևողությունը` 4 տարի, որակավորումը` տեխնիկ)
- Մեխատրոնիկա (ուսման տևողությունը՝ 4 տարի, որակավորումը՝ տեխնիկ-մեխատրոնիկ)
- Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում (ուսման տևողությունը` 4 տարի, որակավորումը` տեխնիկ)
Քոլեջի նպատակն է՝ ապահովել որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն: Մեզ մոտ ձևավորված է սովորելու և մշտապես կատարելագործվելու առողջ միջավայր: Քոլեջն առաջարկում է համակցված ծրագրեր, որոնք զարգացնում են սովորողի տրամաբանական, ստեղծագործական և վերլուծական մտածողությունը, խթանում թիմային աշխատանքի ունակությունը: Կրթական բարձրակարգ ծառայությունները մատուցվում են շնորհիվ փորձառու նվիրյալ դասախոսների, որոնցից շատերը պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից են: