Քաղաքային հեռախոսահամար՝ 010 58 33 04
Էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]
Լեզուների գիտակրթական կենտրոն
Կենտրոնի տնօրեն՝
Կենտրոնի մասին՝
ՀԱՊՀ Լեզուների գիտակրթական կենտրոնը լեզուների դասավանդմամբ սպասարկում է համալսարանի կրթական բոլոր աստիճանների բոլոր մասնագիտությունները: Ստեղծվել է 2012թ. և գործում է համաձայն ՀԱՊՀ Կանոնադրության, Համալսարանի այլ նորմատիվ ակտերի և իր Կանոնակարգի:
Կենտրոնի կառուցվածք
Կենտրոնի կազմում ընդգրկված են երեք ամբիոններ՝ հայոց, ռուսաց և օտար լեզուների:
Հայոց լեզվի ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոց. Հասմիկ Ցոլակի Պետրոսյան (հասարակական հիմունքով):
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ՝ մ.գ.թ., դոց. Սեդա Շավարշի Ասատրյան:
Օտար լեզուների ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոց. Հասմիկ Զաքարի Ղազարյան:
Կենտրոնում աշխատում են 65 դասախոսներ, այդ թվում՝ 14 գ.թ. դոցենտ, 4 գ.թ. ասիստենտ, 1 ասիստենտ, 45 դասախոսներ:
Կենտրոնը և նրա ամբիոնները սպասարկում են 2 գործավարներ:
Կենտրոնի գործառույթները
Կենտրոնի ամբիոններում դասավանդվող լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, որոնք ուսուցանվում են կրթական հետևյալ աստիճանների ակադեմիական խմբերին.
- միջին մասնագիտական,
- բակալավրիական,
- մագիստրոսական,
- ասպիրանտական:
Կենտրոնի դասախոսները, բացի ուսումնական գործընթացից, իրականացնում են նաև գիտական և մեթոդական-կազմակերպչական աշխատանքներ, արտալսարանային միջոցառումներ: Առանձին դասախոսներ համալսարանում կատարում են խմբագրական-թարգմանչական աշխատանքներ, ընդգրկվում են հանրապետության տարբեր բուհերի ուսումնամեթոդական և մեթոդական-կազմակերպչական աշխատանքներում` որպես հրավիրված անդամներ:
[/cmsmasters_featured_block]
Ամբիոններ
Ամբիոնում աշխատում են 14 դասախոսներ (13-ը՝ պայմանագրով, 1-ը՝ ներքին համատեղությամբ), այդ թվում՝ 7 բ.գ.թ. դոցենտ, 1 բ.գ.թ. ասիստենտ, 6 դասախոս:
Ամբիոնն իրականացնում է դասընթացներ կրթական հետևյալ աստիճաններում ՝
- միջին մասնագիտական (1-ին կուրս)՝ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն»,
- միջին մասնագիտական (2-րդ կուրս)՝ «Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ»,
- բակալավրատ՝ առկա (1-ին կուրս), հեռակա (2-րդ կուրս)՝«Հայոց լեզու և գրականություն»,
- ՕՔՈՒԲ (նախապատրաստական և 1-ին կուրսեր)՝ «Հայոց լեզու»,
- ասպիրանտուրա (1-ին կուրս)՝ «Գիտական գրագրություն և աշխատանքների ձևակերպում»:
Բոլոր դասընթացներն ապահովված են առարկայական ծրագրերով, ինչպես և ուսումնամեթոդական գրականությամբ:
Դասընթացները յուրացնելով՝ սովորողները ձեռք են բերում կոմպետենցիաներ.
- «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» միջին մասնագիտական 1-ին կուրսում.
- լեզվաքերականական օրինաչափություններն ըմբռնելու և կիրառելու, բանավոր և գրավոր գրագետ խոսք կառուցելու ունակություններ ու հմտություններ, գրական երկերի արժանիքները ճանաչելու, դրանք կյանքի հետ կապելու կարողություններ:
- «Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ» միջին մասնագիտական 2-րդ կուրսում.
- բանավոր և գրավոր գրագետ խոսք կառուցելու, հաղորդակցվելու հմտություններ, լեզվական օրինաչափությունները մասնագիտական ոլորտում գործադրելու կարողություններ:
- «Հայոց լեզու և գրականություն» բակալավրատի առկա և հեռակա կուրսերում.
- Մայրենիի՝ որպես ազգային ինքնության և ազգապահպանության բացառիկ հիմքի վերաբերյալ ամուր կենսադիրքի և գիտակցության դրսևորման ունակություն, լեզվական օրինաչափությունները, ոճերը գրավոր և բանավոր խոսքում, մասնագիտական հաղորդակցության ոլորտում գործադրելու հմտություններ, հայ գրականության զարգացման ընթացքը և տրամաբանությունն ըմբռնելու կարողություն, հայ գրականության առավել մեծարժեք երկերի գեղարվեստական արժանիքները վերլուծելու հմտություններ:
- «Հայոց լեզու» ՕՔՈՒԲ-ի նախապատրաստական և 1-ին կուրսերում.
- Մասնագիտական տեքստերը գրավոր և բանավոր վերարտադրելու կարողություն, անհրաժեշտ չափով հաղորդակցվելու հմտություններ, նվազագույն տերմինների և բառապաշարի գործադրման ունակություն:
- «Գիտական գրագրություն և աշխատանքների ձևակերպում» ասպիրանտուրայի 1-ին կուրսում.
- Գիտական տեքստ կառուցելու, տեքստում գիտական ոճը, տերմինները գործածելու, տեքստ թարգմանելու և խմբագրելու ունակություններ և կարողություններ: Գիտական աշխատանքը հայերեն գրագետ ձևակերպելու հմտություններ:
Գիտական
Հայոց լեզվի ամբիոնի դասախոսները մասնակցում են ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս հրապարակումներով:
Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են.
- Հայագիտության հարցեր
- Լեզվի և ոճի հարցեր
- Տերմինագիտության և գիտատեխնիկական տերմինաբանության հարցեր
- Թարգմանաբանության հարցեր
- Գրականագիտական հետազոտություններ
- Ուսուցման մեթոդաբանություն
Մեթոդական-կազմակերպչական
- Մասնակցություն վերապատրաստման գործընթացին,
- Արտալսարանային միջոցառումների կազմակերպում,
- Թարգմանություններ և խմբագրական աշխատանք,
- Մասնակցություն ներբուհական և այլ բուհերի մեթոդական-կազմակերպչական գործընթացներին:
Լուիզա Աշոտի Սարգսյան
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Ամբիոնում աշխատում են 14 դասախոսներ (13-ը՝ պայմանագրով, 1-ը՝ արտաքին համատեղությամբ), այդ թվում՝ 5 գ.թ., դոցենտ, 1 մ.գ.թ., ասիստենտ, 1 ասիստենտ:
Ամբիոնի գործառույթները
ա) Ուսումնական
Ամբիոնն իրականացնում է դասընթացներ կրթական հետևյալ աստիճաններում՝
- միջին մասնագիտական (I, II կուրս)՝ «Ռուսաց լեզու»
- բակալավրական առկա, հեռակա (I, II կիսամյակ, II, III կիսամյակ)՝ «Ռուսաց լեզու»
- ՕՔՈՒԲ (I կուրս և նախապատրաստական)՝ «Ռուսաց լեզու»
Բոլոր դասընթացներն ապահովված են առարկայական ծրագրերով, ինչպես և ուսումնամեթոդական գրականությամբ:
Առարկայական ծրագրերի բովանդակությունը (խորացված՝ ըստ կրթական աստիճանների).
- Հնչյունաբանություն
- Քերականություն
- Ընդհանուր լեզվական բառապաշար
- Մասնագիտական տերմինաբանություն
- Բանավոր հաղորդակցում
- Գործնական գրագրություն
- Դասավանդվող լեզվի երկրի մշակույթ
- Թարգմանություն
Դասընթացները յուրացնելով՝ սովորողները ձեռք են բերում կոմպետենցիաներ.
- Ընդհանուր լեզվական և մասնագիտական տեքստերի ընթերցման և ընկալման հմտություն
- Տեքստի բանավոր ընկալման կարողություն
- Գրավոր խոսքի կառուցման հմտություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման ունակություն
- Թարգմանության կարողություններ
բ) Գիտական
Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսները մասնակցում են ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս հրապարակումներով:
Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են.
- Ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկա
- Ռուսերենի բառագիտություն
- Ռուսերենի քերականություն
- Ռուսերենի ոճաբանություն
- Տերմինաբանություն
- Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ
- Թարգմանության խնդիրներ
- Գրականության հարցեր (սփյուռքահայ, օտարագիր հայ գրողներ, ռուս գրականություն)
գ) Մեթոդական-կազմակերպչական
- Մասնակցություն վերապատրաստման գործընթացին,
- Արտալսարանային միջոցառումների կազմակերպում,
- Թարգմանություններ և խմբագրական աշխատանք,
- Մասնակցություն ներբուհական և այլ բուհերի մեթոդական-կազմակերպչական գործընթացներին,
- Համագործակցություն ՌԴ դեսպանության հետ:
Հասմիկ Զաքարի Ղազարյան
Օտար լեզուների ամբիոնի վարիչ
Հասմիկ Զաքարի Ղազարյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Ե.
Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը: 1985 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ...
Ամբիոնում աշխատում են 38 դասախոսներ (36-ը՝ պայմանագրով, 1-ը՝ արտաքին, 1-ը ներքին համատեղությամբ), այդ թվում` 3 բ.գ.թ., դոցենտ, 2 բ.գ.թ., ասիստենտ:
Ամբիոնի գործառույթները
ա) Ուսումնական
Ամբիոնն իրականացնում է դասընթացներ անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից կրթական հետևյալ աստիճաններում ՝
- միջին մասնագիտական (I, II կուրս)` «Օտար լեզու»
- բակալավրական առկա, հեռակա (I, II կուրս)՝ «Օտար լեզու»
- ՕՔՈՒԲ (I կուրս և նախապատրաստական)՝ «Օտար լեզու»
- մագիստրոսական առկա, հեռակա (I կուրս)՝ «Օտար լեզու»
- ասպիրանտական (I կուրս)՝ «Օտար լեզու», «Մասնագիտական օտար լեզու»
Բոլոր դասընթացներն ապահովված են առարկայական ծրագրերով, ինչպես և ուսումնամեթոդական գրականությամբ:
Առարկայական ծրագրերի բովանդակությունը (խորացված՝ ըստ կրթական աստիճանների).
- Օտար լեզուների քերականություն
- Օտար լեզուների ընդհանուր լեզվական բառապաշար
- Մասնագիտական տերմինային բառապաշար (օտար լեզուներով)
- Բանավոր հաղորդակցում օտար լեզուներով
- Տեխնիկական և գործնական գրագրություն (օտար լեզուներով)
- Դասավանդվող լեզվի երկրի մշակույթ
- Թարգմանություն
Դասընթացները յուրացնելով՝ սովորողները ձեռք են բերում կոմպետենցիաներ.
- Ընդհանուր լեզվական և մասնագիտական օտարալեզու տեքստերի ընթերցման և ընկալման հմտություն
- Օտարալեզու տեքստի բանավոր ընկալման կարողություն
- Օտար լեզուներով գրավոր խոսքի կառուցման հմտություն
- Օտար լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցման ունակություն
- Թարգմանության կարողություններ
բ) Գիտական
Օտար լեզուների ամբիոնի դասախոսները մասնակցում են ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս հրապարակումներով:
Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են.
- Օտար լեզուների բառագիտություն
- Օտար լեզուների քերականություն
- Օտար լեզվի ուսուցման մեթոդիկա
- Տերմինաբանության հարցեր
- Զուգադրական լեզվաբանություն (դարձվածաբանություն)
- Համեմատական լեզվաբանություն
- Թարգմանության խնդիրներ
- Ակադեմիական գրագրություն
գ) Մեթոդական-կազմակերպչական
- Մասնակցություն վերապատրաստման գործընթացին,
- Արտալսարանային միջոցառումների կազմակերպում,
- Թարգմանություններ և խմբագրական աշխատանք,
- Մասնակցություն ներբուհական և այլ բուհերի մեթոդական-կազմակերպչական գործընթացներին: