Հասմիկ Զաքարի Ղազարյան

Գլխավոր / Հասմիկ Զաքարի Ղազարյան

Հասմիկ Զաքարի Ղազարյան

Օտար լեզուների ամբիոնի վարիչ

Հասմիկ Զաքարի Ղազարյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Ե. Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը: 1985 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի Ռոմանագերմանական լեզուների և գրականության բաժանմունքի անգլիական բաժինը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978 թվականին Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում` որպես վարպետ։

1986 թվականից աշխատել է ԵրՊԻ (հետագայում` ՀՊՃՀ) Ստանդարտիզացիայի և մետրոլոգիայի բաժնում` որպես ինժեներ-թարգմանիչ։

1986 թվականից` ԵրՊԻ օտար լեզուների ամբիոնում` որպես անգլերենի դասախոս։

1998 թվականից եղել է ՀՊՃՀ Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար։

2002 թվականից` ՀՊՃՀ Օտար լեզուների ամբիոնի վարիչ։

2011 թվականին ռուսաց և օտար լեզուների ամբիոնների վերամիավորվելու կապակցությամբ դարձել է միավորված ամբիոնի վարիչի պաշտոնակատար։

2012-2013 թվականներին եղել է Լեզուների գիտակրթական կենտրոնի Ռուսաց և օտար լեզուների բաժնի վարիչ:

2015 թվականից առ այսօր ՀԱՊՀ Օտար լեզուների ամբիոնի վարիչն է։

Համատեղությամբ աշխատում է ՀԱՊՀ հրատարակչական բաժնում, որպես անգլալեզու գիտական հոդվածների և ուսումնամեթոդական գրականության խմբագիր:

2001 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2005 թվականին` դոցենտի գիտական կոչում։

2007 թվականին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում հրատարակվել է Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը նրա թարգմանությամբ։

2003 թվականին արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի։

2008 և 2011 թվականներին` ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրերի։

Շուրջ 30 ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և բառարանների հեղինակ է։