Արթուր Վլադիմիրի Զապրոսյան ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 8-ին Երևան։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1984 թվականին Երևանի պոլիտեխնիկական...
Կենտրոն
Կենտրոնի տնօրեն
Կենտրոնը կազմակերպում և համակարգում է ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստումը, որակավորման բարձրացման դասընթացների իրականացումը և համապատասխան արդյունքների վերլուծումը։ Զարգացնում և ընդլայնում է ՀԱՊՀ լրացուցիչ և շարունակական կրթության համակարգը՝ դարձնելով այն արդյունավետ և տնտեսապես շահավետ համալսարանական կառույց, բազմազանում է լրացուցիչ և շարունակական կրթության ծրագրերը՝ ապահովելով դրանց մատչելիությունը հանրության ամենալայն շերտերի համար։
2010 թվականին ՀԱՊՀ ղեկավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրինության միջև կնքված հուշագրի համաձայն ստեղծվեց «Մայքրոսոֆթ» ՏՏ ակադեմիան: Այն հնարավորություն տվեց կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` արտոնագրված ուսումնական ծրագրերով, միջազգային չափորոշիչներին համապատասխան։
2015 թվականին, նկատի ունենալով կենտրոնի գործունեության ոլորտի ընդլայնումը, այն վերանվանվեց Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն: Ներկայումս կենտրոնում իրականացվող դասընթացները ընդգրկում են «Մայքրոսոֆթ» ընկերության բոլոր հիմնական ուղղությունները և համապատասխանում են պաշտոնական ուսումնական ծրագրերին։
2015 թվականից կենտրոնում վերսկսվեց ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման գործընթացը, որում ներկայումս ներառված են շուրջ 400 դասախոսներ։ Դասախոսների վերապատրաստման գործընթացի առկա վիճակը և արդյունքները ներկայացված են համապատասխան համակարգում, որը հասանելի է www.itacademy.am հասցեով։
Սկսած 2012 թվականից ՇԿ և ԴՎ կենտրոնում վերապատրաստվել են շուրջ 2300 ունկնդիր, որոնց մեծամասնությունը Պոլիտեխնիկից է: Ունկնդիրներ կան ԵՊՀ-ից, Սլավոնական, Ամերիկյան համալսարաններից, ինչպես նաև այլ բուհերից: Կենտրոնի հաջողության գրավականը ուսուցման բարձր որակն է:
Կենտրոնում իրականացվող վճարովի դասընթացների ամսեկան վարձավճարը կազմում է 20000 դրամ։ Նախատեսված են զեղչեր ՀԱՊՀ ուսանողների, ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտների, ՀԱՊՀ աշխատակիցների, նրանց երեխաների և թոռների համար։
Իրականացվող դասընթացների ցանկը՝
- Օպերացիոն համակարգերի կառուցվածքը և կառավարումը
- Windows 10,
- Windows Server 2012,
- MacOS X,
- Linux FreeBSD
- Ցանցային տեխնոլոգիաներ
- Internetworking with TCP/IP
- Installation, Storage, and Compute with Windows Server 2016
- Identity with Windows Server 2016
- Ծրագրավորում
- Ծրագրավորում C# լեզվով. Net Framework միջավայրում, Visual Studio 2015;
- Ծրագրավորում C++;
- Windows ծրագրավորում` WPF, XAML, LINQ, ADO.NET;
- Web ծրագրավորում` HTML5, CSS3, JavaScript;
- Ծրագրավորում Java;
- Developing ASP.NET 4.5, MVC Web Applications;
- Web-sites development with MySQL;
- Mobile iOS ծրագրավորում։
- Փուլ1 – ծրագրավորում Swift,
- փուլ2 – iOS հավելվածների մշակում
- Համակարգչային գրաֆիկա, դիզայն և մոդելավորում
- Adobe Photoshop, Adobe Illustrator,
- CorelDraw, Corel PhotoPaint;
- AutoCAD;
- Autodesk 3ds Max
- Օտար լեզվի դասընթացներ
- անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն՝ սկսնակ, միջին և լավ նախնական գիտելիքներով ունկնդիրների համար
- անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն նախապատրաստական դասընթացներ՝ ասպիրանտուրա ընդունվողների համար։
[/cm