Արթուր Վլադիմիրի Զապրոսյան

Գլխավոր / Արթուր Վլադիմիրի Զապրոսյան

Արթուր Վլադիմիրի Զապրոսյան

Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն

Արթուր Վլադիմիրի Զապրոսյան ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 8-ին Երևան։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետում։ 1987-1989 թվականներին՝ ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1984 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում` որպես ավագ լաբորանտ։

1990-1994 թվականներին` ասիստենտ։

1994-1995 թվականներին՝ «Infocom» ՍՊԸ-ում՝ որպես առաջատար մասնագետ:

1995-1996 թվականներին՝ խմբի ղեկավար:

1996-1997 թվականներին՝ տնօրենի տեղակալ:

1998-1999 թվականներին՝ տնօրեն։

1999-2001 թվականներին աշխատել է Քիմիական ֆիզիկայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համատեղ գիտաուսումնական բազայում՝ որպես ավագ գիտաշխատող:

2001-2007 թվականներին աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես Համակարգչային տեխնոլոգիաների սպասարկման վարչության պետ:

2007-2008 թվականներին աշխատել է Քիմիական ֆիզիկայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համատեղ գիտաուսումնական բազայում՝ որպես ավագ գիտաշխատող:

2008-2012 թվականներին եղել է AG Academy-ի տնօրեն:

2010-2012 թվականներին աշխատել է ՀԱՊՀ «Ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսների» ամբիոնում՝ որպես ասիստենտ:

2010 թվականից առ այսօր ՀԱՊՀ-ում Microsoft IT Academy ծրագրի համակարգողն է։

2012 թվականից առ այսօր ՀԱՊՀ Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրենն է։

2005 թվականին տրվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի աստիճան:

1990 թվականին ստացել է Քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ):

Ա. Զապրոսյանը 23 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում 6 պատենտ, որոնք հրատարակվել են հայաստանյան և արտասահմանյան գիտական ամսագրերում:

Ամուսնացած է, ունի 2 երեխա։