Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն
Այս էջում Դուք կարող եք ծանոթանալ Կենտրոնի պատմությանը, գործունեության գլխավոր նպատակին, ենթանպատակներին, հիմնական գործառույթներին, կենտրոնի անձնակազմին և հետադարձ կապի հնարավորություններին:
Կենտրոնի ղեկավար
Կենտրոնի մասին
Կարիերայի ուսանողական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին: Կենտրոնը ստեղծվել է ՀՊՃՀ մասնակցությամբ իրականացվող TEMPUS UM-JEP21122-2000 նախագծի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է Լունդի համալսարանի (Շվեդիա) կոորդինացմամբ և Մարսելի բարձրագույն ինժեներական դպրոցի (ESIM, Ֆրանսիա) մասնակցությամբ: 2012 թվականին, ելնելով ՀՊՃՀ կառուցվածքային փոփոխություններից, Կարիերայի կենտրոնը վերաբացվել է` ընդգրկելով գործառույթների ավելի լայն շրջանակ: Ներկայիս ամբողջական անվանումն է՝ ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոն:
Գլխավոր նպատակը
Օգնել ԲՈւՀ–ի ուսանողներին և շրջանավարտներին՝ գտնել մասնագիտական աշխատանք:
Ենթանպատակները
- Աջակցել ԲՈւՀ-ի ուսանողներին և շրջանավարտներին՝ իրենց գիտելիքները, կարողությունները և հմտությունները աշխատաշուկայում շահավետ մատուցելու հարցում
- Իրականացնել աշխատաշուկայի ուսումնասիրություն և զարգացնել ԲՈւՀ-գործատու կապը
- Ստեղծել ԲՈւՀ-գործատու-ուսանող/շրջանավարտ կապն ապահովող հարթակ և ապահովել հարթակի շարունակական աշխատանքը։
Հիմնական գործառույթները
- Վերլուծել և բացահայտել գործատու կազմակերպությունների հեռանկարային մասնագիտական կարիքները:
- Գործատու կազմակերպություններին ներգրավել կրթական ծրագրերի լավարկման գործընթացում:
- ԲՈւՀ-ի ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար տեղեկացնել աշխատաշուկայում առկա թափուր մասնագիտական աշխատատեղերի, փորձնակության ծրագրերի, արտաուսումնական պրակտիկայի և նման բնույթի այլ հնարավորությունների մասին:
- Կազմակերպել հանդիպումներ ուսանողների և գործատուների հետ տարբեր ձևաչափերով՝ տեղեկատվական բնույթի հանդիպումներ, աշխատանքի տոնավաճառներ, ուսանողների այցելություններ արտադրական միջավայր և այլն:
- Ստեղծել հարթակ, որը մի կողմից կպարունակի ԲՈւՀ-ի ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ տվյալների թարմացվող տեղեկատվական բազա, մյուս կողմից թուլ կտա գործատու կազմակերպություններին տեղադրել տեղեկատվություն՝ թափուր աշխատատեղերի, փորձնակության ծրագրերի, պրակտիկայի հնարավորությունների մասին:
- Ամրապնդել ԲՈւՀ-շրջանավարտ հետադարձ կապը՝ շրջանավարտի կարիերայի շարունակական դիտարկման նպատակով:
- Օժանդակել ԲՈւՀ-ի որակի ապահովման կառույցներին՝ իրականացնելու հարցում-վերլուծություններ գործատուների շրջանում:
Վայր: 3-րդ մասնաշենք, 304 սենյակ, Հեռ.: +374 10 58 13 13, Էլ-փոստ: [email protected]