Գոռ Մովսեսի Մարտիրոսյան

Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար

Գոռ Մովսեսի Մարտիրոսյանը ծնվել է 1983 թ․-ի մարտի 8-ին, Երևանում:

2000-2004 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտում, ստացել բակալավրի կրթական աստիճան՝ Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ:

2004-2006 թթ․ ծառայել է Հայաստանի  Հանրապետության զինված ուժերում:

2006-2008 թթ․ շարունակել է ուսումնառությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Հասարակական գիտությունների և լեզուների դեպարտամենտի մագիստրատուրայում՝ Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ:

2007-2011 թթ․ աշխատել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնի սոցիոլոգիայի լաբորատորիայում:

2009-2011 թթ․ դասախոսել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնում:

2012-2016 թթ․ ղեկավարել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը:

2016-2020 թթ․ սովորել է Լեհաստանի Պոզնանի տնտեսագիտության և կառավարման համալսարանի Կառավարման ֆակուլտետի ասպիրանտուրայում:

2022թ․ մինչ այժմ աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնում՝ որպես տնօրեն: