Ծաղիկ Ստեփանի Հովհաննիսյան

Գլխավոր / Ծաղիկ Ստեփանի Հովհաննիսյան

Ծաղիկ Ստեփանի Հովհաննիսյան

Գիտական խորհրդի քարտուղար
  • Ծնվել է 13.06.1984 թ.:
  • Ծննդավայր՝ ՀՀ, Շիրակի մարզ ք.Մարալիկ:
  • 1991թ. ընդունվել է ք. Մարալիկի թիվ 1 միջնակարգ  դպրոց:
  • 2001թ. ավարտել է ք. Մարալիկի թիվ 1 միջնակարգ  դպրոցը`  գերազանցության ատեստատով:
  • 2001-2005 թթ. ընդունվել և գերազանցության դիպլոմով ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա» դեպարտամենտը` ստանալով «Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր» մասնագիտությամբ  ճարտարագիտության բակալավրի աստիճան:
  • 2005-2007թթ. ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) «Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա»  ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով «Ինֆորմատիկա և կոմպյուտերային համակարգեր»  մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:
  • 2005-2007թթ. մագիստրոսական ուսումնառությանը զուգահեռ ավագ լաբորանտ է աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) «Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա» ֆակուլտետի «Հաշվողական տեխնիկա» ամբիոնում:
  • 2007-2009թթ. լաբորանտ, համատեղությամբ դասախոս է աշխատել «Հաշվողական տեխնիկա» ամբիոնում:
  • 2011թ. ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ասպիրանտուրա (հայցորդ):
  • 2009թ.-2017թթ. զբաղեցրել է դասախոսի պաշտոն՝ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) «Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա» ֆակուլտետի «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնում:
  • 2017թ. ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել է ատենախոսությունը և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան:
  • 2017թ. Հոկտեմբերից զբաղեցում է ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ գիտական քարտուղարի պաշտոնը
  • 2017թ-ի հոկտեմբերից զբաղեցնում է ասիստենտի պաշտոն ՏՀՏԷ ինստիտուտի «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնում:
  • 2018թ-ի օգոստոսի 22-ից զբաղեցնում է դոցենտի պաշտոն ՏՀՏԷ ինստիտուտի ՔՀևՑ ամբիոնում:
  • 2021թ․ հունիսի 21-ից առ այսօր ՀԱՊՀ Գիտական քարտուղար:

Հրատարակել է 13 գիտական և 7 ուսումնամեթոդական աշխատանքներ:

 

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2011-2012.                    ՀՊՃՀ դասախոսների կատարելագործման կենտրոնի դասընթացներ:

23.12.2011 02.02.2012  CISCO CCNA EXPLORATION սերտիֆիկացման դասընթացներ:

19.04.- 13.06.2012         CISCO  IT Essentials: PC Hardware and Software սերտիֆիկացման դասընթաց:

21.01.-24.01.2015         TEMPUS-I ARMAZEG նախագծի շրջանակներում Իսպանիա, Գրանադայի

Համալսարան:

2017-2018                  Ուսուցման նոր տեխնոլոգիաներ և դրանց մեթոդները, Մանկավարժություն,

Հոգեբանություն

2018-2019                   Տվյալների բազա, Նոր կրթական տեխնոլոգիաներ

28.01.2019 – 01.02. 2019 Creative Spark organized by British Council training National Polytechnic

University of Armenia

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն – գերազանց, ռուսերեն – գերազանց, անգլերեն- լավ