Կանոնադրություն
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` ՀԱՊՀ) կրթական, գիտահետազոտական և մշակութային ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է տեխնիկական գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով: