Խորհրդանշաններ

Գլխավոր / Պոլիտեխնիկ / Խորհրդանշաններ
ՀԱՊՀ գերբ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի գերբի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը որի ներսում գրված է համալսարանի անվան հապավումը «ՀԱՊՀ»: ՀԱՊՀ գերբը շրջանաձև երիզում է հայերեն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան 1933» գրվածքը:


ՀԱՊՀ դրոշ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի դրոշը սպիտակ է, եզրերը մոխրագույն ծոփքերով, կենտրոնում ՀԱՊՀ գերբն է: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը 1:2-ի է:


ՀԱՊՀ հիմներգ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հիմներգը ստեղծվել է 2008 թ-ի մայիսին: ՀԱՊՀ հիմներգի հեղինակներն են կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը և բանաստեղծ Արամայիս Սահակյանը: