Գիտական խորհուրդ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի Գիտական խորհուրդը ինստիտուտի տնօրենի նախագահությամբ գործող, ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությունը պլանավորող ու համակարգող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի ձևավորումը և գործունեությունը կարգավորվում է ինստիտուտի կանոնադրությամբ և կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի Գիտական խորհուրդը։
Ինստիտուտի Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Ինստիտուտի Գիտական խորհրդի նիստերը սովորաբար գումարվում են մեկամսյա պարբերականությամբ։
Քարտուղար

Գիտական խորհրդի անդամներ

Ինստիտուտի Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են փոխտնօրենները, Գիտական խորհրդի քարտուղարը, ամբիոնների և բազային լաբորատորիաների վարիչները, ինստիտուտի արհեստակցական կազմակերպության նախագահը, ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահը, ինստիտուտի առաջատար պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի առաջատար մասնագետներ (ոչ ավելի 2 հոգուց), ուսանողներ: Ուսանողական համակազմի ներկայացուցիչների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը: