• Հայերեն
  • Русский
  • English
Պոլիտեխնիկ Պոլիտեխնիկ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Պոլիտեխնիկ
  • Կառուցվածք
  • Ինստիտուտներ
  • Գիտություն
  • Միջազգային
  • Դիմորդ
  • Ավելին
    • «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթ
    • Արհեստակցական կազմակերպություն
    • Գնումներ
    • iPolytech
    • Կենտրոններ
    • Լաբորատորիաներ
    • Մամուլ
    • Դասացուցակ

Ինստիտուտ

Գլխավոր / Ինստիտուտներ / Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ / Ինստիտուտ
  • Ինստիտուտ
  • Տնօրենություն
  • Գիտական խորհուրդ
  • Ամբիոններ
  • Դիմորդ

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով hամալսարանի կանոնադրությամբ և hամալսարանի Գիտական խորհրդի կողմից հաստատված իր կանոնակարգով: Ինստիտուտը ձևավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 2016թ. ապրիլի 21-ի թիվ 04/16-02 որոշման հիման վրա՝ ՀԱՊՀ ռեկտորի 2016թ. ապրիլի 27-ի թիվ 01-03/159 հրամանով՝ Մեքենաշինական, Մեխանիկամեքենագիտական, Տրանսպորտային համակարգերի և Դիզայնի ֆակուլտետների միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում` որպես ուսումնական նոր կառուցվածքային ստորաբաժանում: Ինստիտուտը հանդիսանում է նշված ֆակուլտետների իրավահաջորդը, իսկ նրա գործունեության ժամկետի սկիզբը սահմանվել է 2016թ. սեպտեմբերի 1-ը:

Ինստիտուտի գլխավոր խնդիրներն են. բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների և բարձր որակավորմամբ գիտամանկավարժական կադրերի պատրաստում մեքենագիտության, մեքենաշինության, պոլիգրաֆիայի, տրանսպորտի և դիզայնի բնագավառում։

Այսօր ինստիտուտն առկա և հեռակա ուսուցման ձևերով ուսուցում է իրականացնում ինժեներական մասնագիտական կրթության բոլոր կրթական աստիճաններով ` նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն՝ բակալավրի և մագիստրոսի, ինչպես նաև հետբուհական՝ հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագիրն իրականացվում է «Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա», իսկ միջին մասնագիտականը` «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունների գծով:

Բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով ինստիտուտում ներկայումս ուսուցումն իրականացվում է՝ ըստ հետևյալ մասնագիտությունների և որակավորումների`

Դիզայն՝ արվեստի բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,

Տնտեսագիտություն՝ տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,

Մեքենաշինություն և նյութերի մշակում՝ ճարտարագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,

Մեքենագիտություն՝ ճարտարագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,

Տրանսպորտային մեքենաշինություն՝ ճարտարագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,

Սարքաշինություն և չափագիտություն՝ ճարտարագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,

Տրանսպորտային համակարգեր՝ ճարտարագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ,

Ավիացիոն և հրթիռային տեխնիկա՝ ճարտարագիտության բակալավրի որակավորմամբ,

Արդյունաբերական ճարտարագիտություն՝ ճարտարագիտության մագիստրոսի որակավորմամբ:

Ինստիտուտում ներկայումս սովորում են 622 ուսանողներ, 533-ը` բակալավրի, որից 68-ը հեռակա ուսուցմամբ, 82-ը` մագիստրոսի, որից 17-ը՝ հեռակա ուսուցմամբ, 8-ը` հետազոտողի ծրագրերով:

Ինստիտուտը գիտական և կրթական լայն կապեր ունի Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Լեհաստանի տեխնիկական համալսարանների և ֆիրմաների հետ: Լավագույն ուսանողներին հնարավորություն է ընձեռվում պրակտիկա անցնելու կամ ուսումը շարունակելու արտասահմանյան երկրներում` մասնագիտական փորձառություն և գիտական աստիճաններ ստանալու համար:

Ինստիտուտում դասավանդում են 15 պրոֆեսորներ, 49 դոցենտներ, 12 ասիստենտներ, 39 դասախոսներ: Ինստիտուտում այսօր աշխատում են ՀՀ ԳԱԱ մեկ անդամ, գիտության 15 դոկտորներ և 60 թեկնածուներ:

Ֆակուլտետն ունի 14 համակարգչային լսարան և 16 տեխնոլոգիական կարողությամբ լսարաններ, թվով 162 հիմնականում բարոյապես մաշված քոմփյութերներ, որոնցից 140-ը օգտագործվում են ուսումնական գործընթացում, իսկ 37-ը միացված են ՀԱՊՀ ներքին ցանցին:

Հայաստան, ք.Երևան, Տերյան 105, 0009

+374 10 58 01 02

[email protected]
Հեռախոսագիրք
Կարիերա / Մամուլ
Կապ / Քարտեզ և ուղղություն
Օգտակար հղումներ
PolytechTeam

Միացի՛ր Պոլիտեխնիկին

Գաղտնիություն / Պայմաններ և դրույթներ

Պոլիտեխնիկ Պոլիտեխնիկ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
© 1998-2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են: