«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հայտարարում է Թաբիբյան ընտանիքի 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար

«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հայտարարում է Թաբիբյան ընտանիքի 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար

«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հայտարարում է Թաբիբյան ընտանիքի 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար:

 

Կրթաթոշակը հասանելի է առկա ուսուցման համակարգում սովորող ՀԱՊՀ այն ուսանողների համար, ովքեր ունեն հայկական ծագում: Կրթաթոշակի դիմորդները կգնահատվեն ակադեմիական նվաճումների (նվազագույնը 70 ՄՈԳ) և ֆինանսական կարիքների հիման վրա: Կրթաթոշակ ստացողները պետք է ուսումնառությունից հետո 5 տարի ՀՀ-ում մնալու վերաբերյալ «Փոխըմբռնման հուշագիր» ստորագրեն:

Թաբիբյան կրթաթոշակին կարող են դիմել «Վարդանանց ասպետների» նախկին կրթաթոշակառուները: Սույն կրթաթոշակին կարող են դիմել նույն ընտանիքի մի քանի անդամներ: Մասնակի կրթաթոշակ կարող է տրվել այն ուսանողներին, ովքեր ստացել են լրացուցիչ կրթաթոշակներ:

 

Կրթաթոշակը փոխհատուցում է մեկ ուսումնական տարվա ուս. վարձը:

Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Լրացված դիմում անգլերեն և հայերեն լեզուներով
  • ՀԱՊՀ ստուգարքային գրքույկ
  • 2 երաշխավորական նամակ
  • Լուսանկար (անձնագրի չափսի)

Դիմումի վերջնաժամկետն է 20.03.2023թ., ժամը 18.00:

Մեկ տարվա կրթաթոշակները տրվում են ուսման վարձի հիման վրա: «Վարդանանց ասպետները» կփոխանցի կրթաթոշակը ՀԱՊՀ բանկային հաշվին` շնորհված ուսանողների անունով:

Կրթաթոշակառուները կհայտարարվեն մինչև 2023 թվականի մայիսի 5-ը 2023 թվականի աշնանային կիսամյակի համար:

 

Դիմումը պետք է լրացնել 2 լեզվով՝ հայերեն և անգլերեն: Պահանջվող բոլոր փաստաթղերը պետք է ուղարկել մեկ pdf ֆայլով [email protected] էլ. հասցեին մինչեւ 2023 թվականի մարտի 20, 18:00: Հարցերի համար գրել [email protected] էլ. հասցեին:

Դիմում