Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից շարժունության ծրագրի մասնակցության հրավեր

Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից շարժունության ծրագրի մասնակցության հրավեր

Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտը հայտարարում է 2023-2024թթ. շարժունություն` պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Շարժունության աշխատանքային ծրագրով նախատեսված է՝

  1. IPB կրթական ծրագրի առաջին կուրսի դասավանդում` 6 կրեդիտ, շաբաթական 4 ժամ/մուտք:
  2. IPB հետազոտական որևէ կառույցի և հետազոտողի հետ հետազոտական նախագծի իրականացում:
  3. Շարժունության մասնակից դասախոսները կարող են նաև մասնակցել նորարարական նախագծերի մշակման գործընթացին, դիպլոմային նախագծերին, նորարարական մոդուլների ծրագրերի ամար, ինչպես նաև կամավորական աշխատանքների:

Շարժունության ճանապարհածախսը դեպի հյուրընկալող համալսարան և վերադարձ,  կացութությունը համալսարանի միջազգային պրոֆեսորադասախոսական հյուրատանը հոգում է հյուրընկալող համալսարանը:

 

         Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  1. PhD աստիճան
  2. Գիտական-ուսումնական ծրագիր հետևյալ ոլորտներից որևէ մեկում`
  • Էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա
  • Լրագրություն
  • Կառավարում
  • Բնական գիտություններ, էկոլոգիա (կենսաբանություն)
  • Քույրական գործ
  • Դեղագիտություն
  • Տուրիզմ
  • Անասնաբուծություն

 

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև սույն թվականի փետրվարի 10-ը, ժամը 23:59 պետք է նախապես լրացնեն հետևյալ հայտը:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ`

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։

 

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական աշխատակիցները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

 

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային հարաբերությունների վարչության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: