Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ակադեմիական/վարչական աշխատակիցների շարժունության մրցույթ Բրյուսելի Ազատ (VUB) համալսարանում դասավանդելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ակադեմիական/վարչական աշխատակիցների շարժունության մրցույթ Բրյուսելի Ազատ (VUB) համալսարանում դասավանդելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Բրյուսելի Ազատ  (VUB) համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ ակադեմիական/վարչական անձնակազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ ակադեմիական/վարչական աշխատակիցը հնարավորություն կունենա դասավանդելու/վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում` հետևյալ մասնագիտությամբ.

  • Ֆոտոնիկա

Շարժունության ծախսերը հոգում է  «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև  2022թ հոկտեմբերի 21ը, ժամը 23:59  պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • անձնագրի լուսապատճեն
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄՀ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննությունը)
  • դասընթացի ծրագիր, որը դասավանդվելու է հյուրընկալող համալսարանում (8 դասաժամ)
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը, հետաքրքրությունների շրջանակը, իսկ ակադեմիական աշխատակիցների դեպքում նաև դասավանդման ծրագիրը։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ ակադեմիական/վարչական աշխատակիցները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի gr[email protected] էլ.փոստին: