«Դոկտորական կրթության արդիականացումը և ուսուցման մեթոդների բարելավումը գիտության ոլորտում» (MODEST)

«Դոկտորական կրթության արդիականացումը  և ուսուցման մեթոդների  բարելավումը գիտության  ոլորտում» (MODEST)

Ծրագրի մասին

Ծրագրի անվանում՝ Դոկտորական կրթության արդիականացումը  և ուսուցման մեթոդների  բարելավումը գիտության  ոլորտում – MODEST

Հապավում՝ MODEST Erasmus+ նախագիծ

Դիմումի համար՝ 598549-EPP-1-2018-1-LV-EPPKA2-CBHE-JP

Տևողություն՝ 36 ամիս (2018-2021)

Համակարգող՝ Լատվիայի Համալսարան (Լատվիա)

Ծրագրի կայքը՝ https://www.modest.lu.lv/en/  

 

 

Ծրագրի նպատակներ

MODEST նախագծի  ընդհանուր նպատակներն ե՝ն ընդլայնել համագործակցության մակարդակը  գործընկեր երկրների  բարձրագույն կրթական հաստատությունների  միջև՝ Դոկտորական ուսումնասիրությունների  Եվրեպական բարձրագույն կրթականան  և հետազոտական  հարթակում: Նախագծի հիմնական նպատակներն են՝

  • Բարելավել դոկտորական շրջանավարտների որակը և աշխատունակությունը՝ համագործակցող երկրների բարձրագույն ուսւոմնական հաստատություններում, արդիականացնելով դոկտորական կրթության միջազգայնացումը, բարձրացնելով շարժունության մակարդակը, օգտագործելով նոր դասավանդման մեթոդներ՝ համապատասխան Զալցբուրգյան սկզբունքներին և BFGU խորհրդատվությանը,
  • Հեշտացնել գործիքակազմի  համադրումը՝ համաձայն Բոլոնիայի գործընթացի և կազմակերպել հատուկ  վերապատրաստման դասընթացներ գործընկեր երկրների բարձրագույն ուսւոմնական հաստատությունների ակադեմիական և ադմինիստրատիվ անձնակազմի համար,
  • Զարգացնել հետազոտական և կրթական անձնակազմի հմտությունները, նրանց վերապատրաստել ուսուցման նոր մեթոդներով, ստեղծել ժամանակակից ուսուցման և հետազոտական միջավայր՝ հիմնված ուսանողակենտրոն մոտեցման, մրցակցային ծրագրերի զարգացման վրա,

Բարելավել դոկտորական կրթության և հետազոտական ծառայությունների կառուցվածքը և ներքին պոտենցիալը՝ստեղծելով դոկտորական ուսումնական կենտրոններ գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ապահովել դրանց կայունությունը և համագործակցությունը Եվրամիության գործընկեր երկրների հետ: Հաստատել համագործակցություն՝ տեղեկատվական տեղնոլոգիաների գործիքակազմերի միջոցով:

8112 | 011710041 | 010520345