Պոլիտեխնիկի Քոլեջ սովորել ցանկացողների դիմում-հայտերի ընդունելությունը կատարվելու է ս.թ. հուլիսի 23-ից Պոլիտեխնիկական համալսարանի (Տերյան 105) 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի ճեմասրահում և Քոլեջում (Մանանդյան 36):
Դիմումի լրացման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1. Դիմում (լրացվում է տեղում, ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի հետ),
2. 9-րդ դասարանի ավարտական վկայական և պատճեն,
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
4. Փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (16 տարեկան լրացած դիմորդ պատանիները):
Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք կայքի Դիմորդ բաժին կամ զանգահարեք 010 42 08 35 հեռախոսահամարով: