Թվային աշխատաշուկա, մասնագիտությունների մրցավազք և ձևավորվող ֆինանսական զամբյուղ․ այն մասին, թե ինչու՞ ընտրել ինժեներական և տեխնոլոգիական կրթությունը

Թվային աշխատաշուկա, մասնագիտությունների մրցավազք և ձևավորվող ֆինանսական զամբյուղ․ այն մասին, թե ինչու՞ ընտրել ինժեներական և տեխնոլոգիական կրթությունը

Հայաստանյան աշխատաշուկան գտնվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների անմիջական ազդեցության գոտում։ Այսինքն ՏՏ ոլորտն ու գործատուները ինչ-որ առումով թելադրում են համընդհանուր աշխատաշուկայի զարգացման ուղին։ Սա մի կողմից շատ լավ է մեր երկրի համար, քանի որ ունենք ներուժ և համաշխարհային շուկա, սակայն մյուս կողմից անելիքներ ու խնդիրներ դեռ առկա են։  ՏՏ ոլորտը շատ գրավիչ է իր աշխատավարձերի, սոցիալական փաթեթների և աշխատավայրի ձևաչափի առումով։ Այս գործոնների ազդեցության տակ շատ քիչ երիտասարդներ են ցանկանում զբաղվել գիտությամբ, վերջինիս ոչ-այդքան գրավիչ լինելու պատճառով։

ՏՏ ոլորտի դինամիկ աճը որոշ առումով դժվարացնում է ավելի տրադիցիոն ոլորտներում, ինչպիսին է օրինակ Ֆինանսաբանկային ոլորտը, հավաքագրման գործընթացը։ Եթե 10-15 տարի առաջ համալսարանների շրջանավարտները և արտերկրում ուսանած երիտասարդները ձգտում էին աշխատել Բանկային կամ Խորհրդատվական ոլորտներում, այսօր նախընտրում են ՏՏ-ն։ Շոշափելի տոկոսային կշիռ ունի նաև այլ մասնագիտություններից դեպի ՏՏ ոլորտ մասնագետների հոսքը։

Տեխնոլոգիաների ոլորտում փորձառու մասնագետների սղության և նախագծերի քանակի դինամիկ աճի տեմպերը ստիպում են արհեստականորեն բարձրացնել Ծրագրավորման և ՏՏ ոլորտի այլ մասնագետների աշխատավարձերը, հաճախ, միևնույն ընկերությունում հանգեցնելով ՏՏ և ոչ-ՏՏ մասնագետների վարձատրությունների շոշափելի տարբերության։

Մյուս կողմից ՏՏ ոլորտի ազդեցության շնորհիվ վերջին 5-10 տարիների ընթացքում զգացվում են շոշափելի դրական փոփոխություններ այլ ոլորտների գործատուների մոտ։ Օրինակ՝ կադրային մասնագետից մարդկային ռեսուրսների մասնագետ անցումը, աշխատավայրի ձևաչափի փոփոխությունը, աշխատանքում Agile մոտեցման կիրառումը, և այդ դրական ազդեցության դրսևորումներից ընդամենը մի քանիսն են։

2020-2022-ի առաջին եռամսյակ ՏՏ ոլորտը շարունակում է դինամիկ զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ընկերությունները կշարունակեն մնալ առաջնորդի դերում, ակտիվությունը աճեցնելով մոտ 4-6 տոկոսային կետով։

Զարգացման նման համատեքստում մարզային քաղաքների ակտիվությունն ու ներգրավվածությունը 7-8% տեսակարար կշռի սահմաններում է։ Մարզային ակտիվության աճը անմիջականորեն կապված է Հայաստանում աշխատաշուկայի թվայնացման հետ և ցանկացած մեծ փոփոխություն այդ ոլորտում կհանգեցնի նաև մարզային քաղաքների ակտիվության աճին։

Հնարավոր է փոփոխություն ամենապահանջված մասնագիտությունների համատեքստում, սակայն Ծրագրավորման և Վաճառքի ու սպասարկման ոլորտի մասնագիտությունները կրկին աճ կապահովեն նաև 2022 թվականից հետո, հաշվի առնելով ՏՏ և Ներկրում/Արտահանում/Առևտուր ոլորտների ակտիվությունը։

Ծրագրավորման մասնագետների պահանջարկի հետ կաճի նաև դեֆիցիտը, նման իրավիճակ կլինի նաև Թվային  մարքեթինգի, Տվյալագիտության (Data Science), Պրոդուկտի զարգացման, Նախագծերի զարգացման և չորրորդ ինդուստրիալ հեղափոխության արդյունքում առաջացած մասնագիտությունների դեպքում։

Աշխատավարձերի համատեքստում․  ՏՏ ոլորտում կշարունակվի դինամիկ աճը, կախված՝ Հայաստան նոր ընկերությունների մուտքով բարձրացումը կարող է տատանվել 10-22% միջակայքում։ Աշխատավարձի բարձրացում կդիտվի վաճառքի այն մասնագետների մոտ, որոնք հիմնականում աշխատում են տեխնոլոգիական ոլորտում։ 5-8,5% աճ կդիտվի նաև մարքեթինգի ոլորտում։

Սոֆթ հմտությունները կշարունակեն կարևորության աճի տեմպը 2022-ից հետո նույնպես։ Որոշ մասնագիտությունների դեպքում կհանդիսանան էական գործոններ աշխատանքի լավ կատարման հարցում։

Հաշվի առնելով աշխարհում արագ զարգացող տեխնոաշխարհը, Հայաստանի  ազգային պելիտեխնիկական համալսարանը’ որպես ոլորտի միակ կրթական կառույց, ներդրել է ժամանակակից կրթական նորարար մոդելներ, հետագայում ուսանողներին ապահովելով ոչ միայն լիարժեք կրթություն, այլև կայուն և բարձր վարձատրություն: