Պոլիտեխնիկի երկու տասնյակ ուսանողների շնորհվեց Բյուրականի աստղադիտարանի ամառային դպրոցի մասնակցության հավաստագրեր

Պոլիտեխնիկի երկու տասնյակ ուսանողների շնորհվեց Բյուրականի աստղադիտարանի ամառային դպրոցի մասնակցության հավաստագրեր

Ավարտվեց ՀՀ Ազգային արժեք և Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կողմից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար կազմակերպված ամառային դպրոցը:

Այս օրերի ընթացքում ուսանողները համատեղեցին իրենց հանգիստն ու գործնական պարապմունքները, ծանոթացան այնպիսի հետազոտական արդյունքների և տեխնոլոգիաների հետ, որոնք կարող են նպաստել ինժեներական մտքի և գործնական գիտելիքների զարգացմանը, ունեցան մի շարք դասախոսություններ և ուսումնասիրեցին աստղազարդ երկինքը։

Ուսանողների հետ զրույցից պարզ դարձավ, որ Բյուրականի աստղադիտարանի ամառային դպրոցից վերադառնում են շատ տպավորված և գիտելիքների մի նոր պաշարով։ Նրանք իրենց խորին շնորհակալություն են հայտնում հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին, ովքեր ստեղծեցին, իրագործեցին և կյանքի կոչեցին այսօրինակ գիտելիքներով հագեցած ամառային դպրոցը, նպաստեցին ուսանողների գիտական առաջընթացին և ստեղծեցին նոր և լայն հաղորդակցվելու տիրույթ։

Բյուրականի աստղադիտարանի ամառային դպրոցի ավարտին Պոլիտեխնիկի ուսանողները ստացան դպրոցին մասնակցելու Հավաստագրեր։

Մինչ օրս անցկացվել է Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպված թվով յոթ ամառային դպրոց։