Ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական խոսքը Կանանց միջազգային օրվա առթիվ

Ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական խոսքը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի կանայք,

պոլիտեխնիկական համալսարանի սիրելի տիկնայք

համալսարանի կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում եմ մեր կանանց, մայրերին և ուսանողուհիներին, մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ։

Խոնարհումս եմ հայտնում մեր հերոսածին մայրերին, այսօր երկրի սահմանները պաշտպանող մեր քաջարի զինվորների մայրերին ու քույրերին, մեր բոլոր ժամանակների քաջեր ծնած ու դաստիարակած մայրերին, Ձեր որդիների՝ մեր եղբայրների գործն ու սխրանքն անմահ է, իսկ Ձեր դերն անգնահատելի։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր համալսարանի կանանց նախաձեռնողականությունն ու ակտիվությունը բուհի կյանքում, որն եղել է դեռևս խորհրդային տարիներից և իր գագաթնակետին հասել Պոլիտեխնիկի կանանց կոմիտեի կազմավորման և գործունեության ժամանակներում, երբ այն ղեկավարում էր Ռիմա Դեմիրճյանը։ Երախտագիտության է արժանի կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականին նախագծված Պոլիտեխնիկական մանկապարտեզի յուրահատուկ համալիրը։

Պոլիտեխնիկի կանայք և աղջիկները այսօր էլ շարունակում են իրենց նախաձեռնողականությունը և ակտիվ գործունեությունը, ոչ միայն դասավանդման, այլև գիտական և հասարակական ոլորտներում։

Եվս մեկ անգամ շնորհավորելով միջազգային օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն ու նոր հաջողություններ ձեր գործունեության մեջ՝ ի շահ մեր բուհի և հայրենիքի: