Մեկնարկել է ագրոտեխնոլոգիական ստարտափ ինկուբատորի 4-րդ շրջափուլը

Մեկնարկել է ագրոտեխնոլոգիական ստարտափ ինկուբատորի 4-րդ շրջափուլը

Մեկնարկել է Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլը։ Ունե՞ք ագրոտեխնոլոգիական ստարտափ և ցանկանում եք ներկայացնել մրցույթին ու մասնակցել ինկոբացիոն ծրագրին։ Շտապե՛ք ներկայացնել Ձեր մասնակցության հայտերը մինչև  օգոստոսի 25-ը։ Ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է Nation in Action հարթակի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

  • Ինկուբատորին կարող են մասնակցել միայն Հայաստանում գրանցված կամ հիմնված թիմերը (կին հիմադիրներով թիմերի մասնակցությունը խրախուսվում է)
  • Նախասաղմնային, սաղմնային և հետսաղմնային փուլերում գտնվող տեխնոլոգիական ստարտափներ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի հետևյալ մարտահրավերներին դիմակայելու համար՝
    • Տվյալների վրա հիմնված գյուղատնտեսություն
    • Առցանց կառավարման հարթակներ ու էլ․ կոմերցիա
    • Սննդի արժեշղթայի արդյունավետության բարձրացում

Ընտրված 20 թիմերը սեպտեմբերին կհրավիրվեն դեմո օրվան, իսկ լավագույն 8-ը կընտրվեն մասնակցելու հոկտեմբեր-հունվար ամիսներին անցկացվող ինկուբացիոն ծրագրին։

Ծրագրի ավարտին թիմերը կներկայացնեն իրենց կատարելագործված գաղափարները։

Շահող գաղափարներին տրվող ընդհանուր գումարը կազմելու է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://nationinaction.com/green-agritech-incubator-2021/

Դիմումները ընդունվում են այստեղ՝ https://bit.ly/AgritechVol4

Ինկուբացիոն շրջափուլը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք:

ImpactAim ANAU AgriTech Accelerator

էլ. փոստ: [email protected]

Facebook` https://www.facebook.com/AgriTech