Erasmus+ ծրագրի հնարավորություններն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը

Erasmus+ ծրագրի հնարավորություններն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը

Ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 15:00-ին, ՀԱՊՀ 17-րդ մասնաշենքի Ա. Մարգարյանի անվան դահլիճում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչությունը կազմակերպում է Erasmus+ տեղեկատվական օր, որի ընթացքում ուսանողական և պրոֆեսորադասախոսական համայնքը կծանոթանա Erasmus+ ծրագրի առաջարկած ծրագրերին և հնարավորություններին:

Միջոցառման ընթացքում ուսանողները կլսեն եվրոպական տարբեր համալսարաններում ուսանած ՀԱՊՀ ուսանողների միջազգային կրեդիտային շարժունության փորձի մասին և հնարավորություն կունենան հղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ պատասխաններ: Հանդիպման ընթացում կներկայացվեն նաև ՀԱՊՀ-ի կողմից իրականացված կարողությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ նյութեր, ինչպես նաև դրանց իրականացման գործընթացում COVID-19-ի ազդեցությունը: