«Պոլիտեխնիկ» թիմի առաջարկը, որպես «Լավագույն նորարարական լուծում». անցկացվեց «Էներջի սիթի» հաքաթոնը

«Պոլիտեխնիկ» թիմի առաջարկը, որպես «Լավագույն նորարարական լուծում». անցկացվեց «Էներջի սիթի» հաքաթոնը

Հոկտեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի կողմից էներգիայի շաբաթվա շրջանակում կազմակերպված «Էներջի Սիթի» խորագիրը կրող հաքաթոնին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Պոլիտեխնիկ» թիմի առաջարկ ճանաչվեց «Լավագույն նորարարական լուծում» և արժանացավ դրամական պարգևի:

12 ժամ՝ նոր ու ստեղծագործ մտքի համար: Երիտասարդ ծրագրավորողները, ինժեներներն ու տարբեր ոլորտներում սովորող ու աշխատող երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին «Էներջի սիթի» հաքաթոնի ընթացքում: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնությունն իրականացրեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ միջոցառումների շրջանակում:

Քաղաքային կանաչ լուծումներ, «կանաչ» տրանսպորտ, էներգախնայողություն, վերականգնվող էներգիայի օգտագործում, աղբի կառավարում և տեղեկատվական տեխնոլոգիաները «կանաչ» տնտեսության զարգացման գործիքներ են: Թիմերի բաժանված մասնակիցներն աշխատեցին հենց այս թեմաների շուրջ՝ առաջարկելու բարեփոխումների լավագույն և նորարարական լուծումներ:

Հաքաթոնի ընթացքում ոլորտների առաջատար մասնագետներն իրենց փորձին ու գիտելիքներին հաղորդակից դարձրեցին մասնակիցներին:

Արդյունքներն ամփոփվեցին կեսգիշերին մոտ: Ժյուրիի գնահատմամբ՝ «Լավագույն նորարարական լուծումը» Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմին էր, իսկ «Լավագույն լուծումը»՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի:

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Պոլիտեխնիկ» թիմը հանդես եկավ հետևյալ կազմով`

ԷԷ ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի Նելլի Չիբուխչյան,

ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողուհի երրորդ կուրսի ուսանողուհի Մերի Շաքարյան,

ԷԷ ինստիտուտի առաջին կուրսի ուսանող Դավիթ Սիրունյան,

ԷԷ ինստիտուտի առաջին կուրսի ուսանող Դավիթ Ծատրյան։