
Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը ծնվել է 1952 թվականին Ջավախքում: 1968 թվականին ավարտել է Երևանի թիվ 104 դպրոցը, 1973 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1980 թվականին՝ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականին ՀՍԽՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում և նրա հատուկ կոնստրուկտորական բյուրոյում՝ որպես ճարտարագետ, ավագ ճարտարագետ, կրտսեր գիտ. աշխատող, սեկտորի, այնուհետև՝ բաժնի վարիչ:
1977 թվականից աշխատել է ԵրՊԻ-ում (հետագայում՝ ՀՊՃՀ)՝ որպես դոցենտ, ապա պրոֆեսոր:
2006-2015 թվականներին եղել է ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) «Ռադիոսարքավորումների կոնստրուկտավորում և արտադրություն» ամբիոնի վարիչ:
2016 թվականից ՀԱՊՀ «Կապի համակարգեր» ամբիոնի վարիչն է:
2011 թվականից «Ֆոտոէլեկտրոնային սարքեր կապի օպտիկական համակարգերում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավարն է:
Ղեկավարել մի շարք միջազգային և հանրապետական գիտական նախագծեր:
ՆԱՏՕ-ն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակում կազմակերպել է միջազգային գիտաժողով:
Ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի և ՀԱՊՀ «ԼՐԱԲԵՐ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
1981 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2005 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2013-2016 թվականներին ընդգրկված է եղել ՀՀ 100 արդյունավետ գիտաշխատողների ցանկում:
Պարգևատրվել է ՀԱՊՀ ոսկե մեդալով:
2013 թվականին արժանացել է «Տեխնիկական գիտություններ ու ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ասպարեզում
ՀՀ նախագահի մրցանակի:
2014 թվականին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի:
Ունի ներհամալսարանական շնորհակալագրեր, վաստակագրեր:
Ստացել է լավագույն ուսումնական ձեռնարկների երկու առաջին մրցանակ, «Տարվա լավագույն գիտական աշխատանքի» երրորդ մրցանակ:
100-ից ավելի գիտական հոդվածների, 7 գյուտի և տասնյակ գիտամեթոդական ձեռնարկների հեղինակ է:
Միջազգային հարթակներում հանդես է եկել 30 զեկուցումներով:
«Advanced Sensors for Safety and Security, DOI 10.1007/978-94- 007-7003- 4, Springer 2013» ժողովածուի համախմբագիր է: Ժողովածուի երկու գլուխների հեղինակ է: