
Կարապետ Արզումանի Թոռչյանը ծնվել է 1985թ․-ի մայիսի 26-ին՝ Գավառ քաղաքում:
1992-2002թթ․ սովորել է Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
2002-2006թթ․ ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ Տեղեկատվական (Ինֆորմացիոն) համակարգեր (ըստ կիրառման բնագավառների) մասնագիտությամբ։
2006-2008թթ․ ուսումնառությունը շարունակել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում՝ Ինֆորմատիկա և քոմփյութերային համակարգեր մասնագիտությամբ։
2008-2011թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ ասպիրանտուրայում՝ ճարտարագետ հետազոտողի որակավորմամբ: 2011թ․-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:
2008-2012թթ․ աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանում։
2008-2011թթ․ եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Ուսանողական խորհրդի նախագահ։
2011-2015թթ․ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /Պոլիտեխնիկ/ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի դասախոս։
2015թ․ մինչ այժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի դասախոս է։
2021թ․ մինչ այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների կառավարման գծով պրոռեկտոր։