Արտավազդ Սուրենի Թադևոսյան

Գլխավոր / Արտավազդ Սուրենի Թադևոսյան

Արտավազդ Սուրենի Թադևոսյան

Արտավազդ Սուրենի Թադևոսյանը 1981 ավարտել է Հ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը: 1982 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1983-1985 թվակններին ծառայել է Խորհրդային բանակում: 1989 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: 1996 թվականին ավարտել է ՀՊՃՀ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 1998 թվականին՝ ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1881 թվականին՝ Ավտոճանապարհաշինարարության նախարարության մեխանիկական գործարանում՝ որպես փականագործ:

1987-1994 թվականներին եղել է ԵրՊԻ-ի (հետագայում՝ ՀՊՃՀ) Ուսանողական արհմիության նախագահի տեղակալ:

1994-2006 թվականներին աշխատել է ՀՊՃՀ Տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքում՝ որպես վարիչի տեղակալ, ապա վարիչ:

2001-2003 թվականներին եղել է ՀՊՃՀ Կարիերայի ուսանողական ծառայությունների կենտրոնի տնօրեն (Tempus UM-JEP- 21122-2000 նախագիծ):

2006 թվականից ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Կապի ճյուղի ձեռնարկությունների էկոնոմիկայի և կառավարման ամբիոնի վարիչն է:

2013 թվականից առ այսօր ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչն է:

2002-2014 թվականներին եղել է Գերմանական կրթական փոխանակության ծրագրի (DAAD) և Բաց հասարակության ինստիտուտի (OSI) բազմակի կրթաթոշակակիր:

1998-2000 թվականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի երաշխավորմամբ ու օրհնությամբ և Գերմանիայի Ավետարանչական եկեղեցու ֆինանսավորմամբ Դարմշտատի տեխնիկական համալսարանում (Գերմանիա) վերապատրաստման դասընթացներ է անցել միջազգային բիզնեսի, զարգացման քաղաքականության, տնտեսական աճի և համաշխարհային տնտեսության բնագավառներում:

2002-2003 թվականներին Հարավային Կարոլինայի (ԱՄՆ) և Գրեմբլինգի (ԱՄՆ) համալսարաններում վերապատրաստման դասընթացներ է անցել միջազգային բիզնեսի, մենեջմենթի և մարքեթինգի բնագավառներում:

1998 թվականին ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2001 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

1986 թվականին մասնակցել է Չեռնոբիլյան ատոմակայանի տարածաշրջանից տեղահանված բնակչության համար Կիևի մարզում բնակելի տարածքների կառուցման աշխատանքներին և պարգևատրվել Հայաստանի և Ուկրաինայի ԼԿԵՄ կենտրոնական կոմիտեների պատվոգրերով (ԵրՊԻ-ի ուսանողական ջոկատի ղեկավար):

2013 թվականին կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար և ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալի:

2014 թվականին ՀՊՃՀ-ում գիտամանկավարժական երկարատև և անբասիր գործունեության և ծննդյան 50- ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՊՃՀ ոսկե մեդալի:

48 գիտական հոդվածների, 16 ուսումնական ձեռնարկների և 3 մենագրության հեղինակ կամ համահեղինակ է: