Գագիկ Վարդանի Մուսայելյան

Գլխավոր / Գագիկ Վարդանի Մուսայելյան

Գագիկ Վարդանի Մուսայելյան

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն

Գագիկ Վարդանի Մուսայելյանը ծնվել է 06.04.1959թ. ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղում: 1976թ.-ին ավարտել է Արճիսի միջնակարգ դպրոցը: 1976-81թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը, «Ավտոմոբիլներ և տրակտորներ» մասնագիտությամբ: Ուսումնառության ընթացքում ստացել է անվանական (Լենինյան) կրթաթոշակ: 1981-84թթ. – սովորել է ԵրՊԻ-ի Նյութերի դիմադրության ամբիոնի ցերեկային ուսուցման ասպիրանտուրայում:

1984թ. նշանակվել է աշխատանքի ԵրՊԻ-ի «Ավտոմոբիլներ և Ճանապարհա-շինարարական մեքենաներ, սարքավորումներ» ամբիոնում՝ որպես ասիստենտ:

1986թ․ Բելոռուսիայի պոլիտեխնիկական ինստիտուտում պաշտպանել է թեկ­նածուական ատենախոսությունը և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988-89թթ – ԽՍՀՄ ԲևՄՄԿ նախարարության ուղեգրով իրականացրել է 10 ամիս ժամկետով գիտական գործուղում Դրեզդենի տեխնիկական համալսարանում:

1989-90թթ. աշխատել է ԵրՊԻ-ի Տրանսպորտային ֆակուլտետի դեկանի գի-տական գծով տեղակալ:

1990թ.-ին ստացել է դոցենտի գիտական կոչում:

1990-1994թթ. աշխատել է ԵրՊԻ-ի Տրանսպորտային ֆակուլտետի դեկանի պաշտոնում:

1994թ.-ից մինչև 2006թ. աշխատել է որպես Հայաստանի պետական ճարտա­րագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Տրանսպորտային համակարգերի դե­պարտամենտի վարիչ: Նույն ժամանակահատվածում, համատեղությամբ, իրականացրել է նաև Ավտոմոբիլների սեկտորի վարիչի պարտականությունները:

2006թ. ընտրվել է Ավտոմոբիլների ամբիոնի վարիչի պաշտոնում:

2007թ. հոկտեմբերից մինչև 2016թ. եղել է Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկանը: 2007թ․ մինչև 2011թ. համատեղությամբ կատարել է նաև Ավտոմոբիլների ամբիոնի վարիչի պարտականությունները: 2016թ․-ից առ այսօր Տրանսպորտային միջոցների ամբիոնի դոցենտ է։

2019թ. հոկտեմբերից ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարն է։

1998թ. – 2001թ. մարտ ժամանակահատվածում եղել է Տասիս-Տեմպուս ծրագրի շրջանակներում կատարվող CP 20090_98 նախագծի պատասխանատու համակար­գողը ՀՊՃՀ-ում:

2005-2010թթ․ եղել է ՀՊՃՀ կառավարման խորհրդի անդամ։

Հիմնական աշխատանքին զուգահեռ մասնակցել է համալսարանի ընդունելության կազմակերպման աշխատանքներին և զբաղեցրել պատասխանատու պաշտոններ.

  • Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) երեկո­յան ուսուցման 1988թ. և 1990թ. ընդունելությունների պատասխանատու քար­տուղարի տեղակալ,
  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քոլեջի 1997թ. ընդունելության պատասխանատու քարտուղար,
  • Բակալավրի կրթական ծրագրով 1998թ. ընդունելության համար ՀՀ Կ և Գ նախարարի լիազոր ներկայացուցիչ Զանգեզուրի (ք. Գորիս, ք. Կապան) տա­րածաշրջանում,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2017թ. ընդունելու­թյան պատասխանատու քարտուղար:

1995թ., 1998թ., 2001թ., 2005թ., 2008թ. և 2013թ. Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից հատկացված կրթաթոշակներով կար­ճաժամկետ հետազոտական ծրագրեր է իրականացրել Դրեզդենի տեխնիկական համալսարանում (Գերմանիա):

2008թ., 2010թ., 2011թ., 2012թ. և 2018թ. մասնակցել է Ֆոլկսվագեն ընկերության «Սերվիս ակադեմիայի» /Ֆոլկսվագեն՝ մարդատար ավտոմոբիլներ/ և Ֆոլկսվագեն ընկերության «Որակավորման կենտրոնի» /Ֆոլկսվագեն՝ կոմերցիալ ավտոմոբիլներ/ կողմից կազմակերպված կարճաժամկետ վերապատրաստումներին: 2016թ. մասնակցել է Ֆոլկսվագեն ընկերության «Սերվիս ակադեմիայում» տեխնիկական մարզիչների համար կազմակերպված դասընթացներին և ստացել համապատասխան որակավորման վկայագիր:

ՀՊՃՀ հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ 2003թ. պարգևատրվել է ՀՀ նախագահի Շնորհակալագրով:

ՀՊՃՀ հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ 2008թ. պարգևատրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի Շնորհակալագրով:

Երկար տարիների բարեխիղճ և անբասիր աշխատանքի և Տրանսպորտային հա­մակարգերի ֆակուլտետը պատշաճ մակարդակով ղեկավարելու համար 2016թ. պարգևատրվել է ՀԱՊՀ Վաստակագրով:

ՀԱՊՀ հիմնադրման 85 ամյակի կապակցությամբ 2018թ. պարգևատրվել է ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։

Գագիկ Մուսայելյանը հեղինակ է 75 հրատարակված գիտական աշխատանքի (դրանցից 4-ը հեղինակային իրավունք), ունի 1 դասագիրք, 8 ուսումնական ձեռնարկ և 11 մեթոդական ցուցումներ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուկան երկու ատենախոսություն:

Ամուսնացած է, ունի 2 որդի: