Նարինե Գագիկի Մնացականյան

Գլխավոր / Նարինե Գագիկի Մնացականյան

Նարինե Գագիկի Մնացականյան

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ

Նարինե Գագիկի Մնացականյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 3-ին Երևանում։ 2001 թվականին ավարտել է Բալահովիտի միջնակարգ դպրոցը: 2001 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ 2005 թվականին ավարտել է ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառա­վա­րում (օդային տրանսպորտում)» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը, 2011 թվականին` մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 2017 թվականին` հետազոտողի կրթական ծրագրով ուսուցումը «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2005 թվականին` «Արմավիա» ավիաընկերությունում որպես տնտեսագետ:

2006-2007 թվականներին շարունակել է աշխատանքը «Արմավիա» ավիաընկերությունում որպես առաջատար տնտեսագետ:

2007-2012 թվականներին՝ «Արմավիա» ավիաընկերությունում որպես վաճառքի գծով մենեջեր:

2012-2013 թվականներին աշխատել է ՀՊՃՀ «Օդային տրանսպորտի շահագործում և կառավարում» ամբիոնում որպես լաբորատորիայի վարիչ:

2013-2016 թվականներին՝ ՀԱՊՀ «Օդային տրանսպորտի շահագործում և կառավարում» ամբիոնում որպես ասիստենտ:

2013-2016 թվականներին՝ որպես ՀԱՊՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկանի տեղակալ:

2016 թվականից առ այսօր ՀԱՊՀ «Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի» ինստիտուտի «Տնտեսագիտության և փոխադրումների կազմակերպման» ամբիոնի «Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման» սեկտորի ասիստենտ է:

2019 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

2020 թվականից ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսումնական գծով փոխտնօրենն է:

ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է:

Ն. Մնացականյանը 7 գիտական հոդվածների և 1 ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու որդի: