Սերգեյ Աշոտի Մինասյան

Գլխավոր / Սերգեյ Աշոտի Մինասյան

Սերգեյ Աշոտի Մինասյան

«Էներգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ

Սերգեյ   Աշոտի   Մինասյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 13-ին: 1966 թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1966-1972 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Երեկոյան ֆակուլտետում, 1979-1982 թվականներին` ԵրՊԻ-ի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1968 թվականին Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ-ում` որպես տեխնիկ։

1970-1972 թվականներին եղել է ԵրՊԻ-ի գիտահետազոտական բաժնի լաբորանտ։

1972 թվականին` «Արդյունաբերական ջերմաէներգետիկա, ջերմային և ատոմային էլեկտրակայաններ» ամբիոնի լաբորանտ։

1976-1980 թվականներին` «Արդյունաբերական ջերմաէներգետիկա, ջերմային և ատոմային էլեկտրակայաններ» ամբիոնի լաբորատորիայի վարիչ ։

1980-1991 թվականներին` Երևանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջի փոխտնօրեն:

1991-1996 թվականներին` Համամիութենական ջերմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի հարավային բաժանմունքի գիտական գեկավար և տնօրեն։

1996-1998 թվականներին` ՀՀ Նախագահի աշխատակազմի էներգետիկայի և բնապահպանության գծով գլխավոր մասնագետ։

1998-1999 թվականներին «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգ» ռուսական բաժնետիրական ընկերության (РАО ЕЭС России) գլխամասային գիտահետազոտական Էներգետիկայի բնապահպանության պրոբլեմների ԳՀԻ ինստիտուտի գլխավոր տնօրենի՝ գիտության գծով առաջին տեղակալ։

2000-2001 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության և գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ։

2001 թվականին` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահի խորհրդական, այնուհետև գլխավոր խորհրդական ։

2001-2010 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարարություն նախարարի աշխատակազմի ղեկավար։

2010 թվականից առ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության նախարարի գլխավոր խորհրդական։

2010 թվականից առ այսօր ՀՊՃՀ (աժմ` ՀԱՊՀ) Էներգետիկ ոլորտի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչն է։

Միջազգային ճարտարագիտական, Ուկրաինայի ճարտարագիտական, Կանադայի ինֆորմատիզացիայի, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիաների, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական կենտրոն «Մատենադարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի, Միջազգային վառելիքաէներգետիկական ասոցիացիայի վարչության, ՀՀ ԿԳ նախարարության կոլեգիայի, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է:

(038) Էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալն է: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի «Լրաբեր» միջազգային գիտատեխնիկական ամսագրի գլխավոր խմբագրի առաջին տեղակալն է:

ՀՀ ԳԱԱ փորձաքննության ազգային բյուրոյի (ՊՈԱԿ), Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի (ՊՈԱԿ), ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի կոլեգիալ կառավարման խորհուրդների, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահն է, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրամի փորձագետ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Միջազգային վառելիքաէներգետիկական ասոցիացիայի վարչության կողմից նշանակվել է հայկական մասնաճյուղի ղեկավար:

1982 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1999 թվականին` տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2000 թվականին արժանացել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետի պատվավոր կոչման:

2003 թվականին` ՀՀ Նախագահի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանի:

2004 թվականին` Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (ՄՃԱ) Մեծ արծաթե մեդալի:

2004 թվականին` Նիկոլայ Կոնստանտինի Բայբակովի անվան մրցանակի և մեդալի:

2004 թվականին` ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալի:

2006 թվականին` Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (ՄՃԱ) Մեծ ոսկե մեդալի։

2008 թվականին` ՀՊՃՀ-ի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալների:

2008 թվականին` «Դրաստամատ Կանայան» մեդալի:

2011 թվականին` «Անանիա Շիրակացի» մեդալի:

2011 թվականին` Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի «Ոսկե նշան» կրծքանշանի:

2013 թվականին` Ուկրաինայի ճարտարագիտական ակադեմիայի բարձրագույն պարգևի` Ա.Մ. Պոդգոռնու անվան ոսկե մեդալի:

2013 թվականին` Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի «Ճարտարագիտական փառք» շքանշանի:

127 գիտական հրապարակումների և 3 արտոնագրված գյուտի հեղինակ է։

Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ