Գեղամ Սարգսի Կարոյան

Գլխավոր / Գեղամ Սարգսի Կարոյան

Գեղամ Սարգսի Կարոյան

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսումնական գծով տնօրենի տեղակալ

Գեղամ Սարգսի Կարոյանը ծնվել է 1981 թվականի փետրվարի 6-ին Վրաստանի Դիլիսկա գյուղում: 1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոցը: 1998 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: 2002 թվականին ավարտել է ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի բակալավրի, 2004 թվականին՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թվականին ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ:

2005-2006 թվականներին եղել է Գավառի պետական համալսարանի Բնագիտական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի ասիստենտ:

2009-2013 թվականներին՝ ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի ասիստենտ:

2009-2010 թվականներին մասնակցել է ՀՊՃՀ Դասախոսների կատարելագործման կենտրոնում անցկացվող որակավորման բարձրացման դասընթացներին:

2011-2013 թվականներին եղել է Կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ` գիտական աշխատանքների գծով:

2013 թվականից առ այսօր «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի դոցենտ է:

2013 թվականին մասնակցել է National Instruments կազմակերպության կողմից Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL) անցկացվող Multisim ծրագրային փաթեթի երապատրաստման դասընթացներին:

2017 թվականից առ այսօր Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալն է:

2012 թվականից ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի անդամ է:

2017 թվականից 038-Էլեկտրատեխնիկայի (Ե09.01) մասնագիտական խորհրդի անդամ է:

2008 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2013 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

2004 թվականին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «Վարդանյանների ընտանիք» հիմնադրամի կողմից «Իոնային ազոտացման էլեկտրասնման աղբյուրի մշակումը և հետազոտումը» մագիստրոսական ատենախոսության համար ստացել է վկայագիր:

2013 թվականին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կողմից  երկարամյա արդյունավետ աշխատանքային գործունեության և ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 80-ամյակի  կապակցությամբ ստացել է  շնորհակալագիր:

25 գիտական հոդվածների, 2 արտոնագրի, 8 մեթոդական և լաբորատոր աշխատանքների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ 1 երեխա: