Արմեն Մարտիկի Հովհաննիսյան

Գլխավոր / Արմեն Մարտիկի Հովհաննիսյան

Արմեն Մարտիկի Հովհաննիսյան

Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ

Արմեն Մարտիկի Հովհաննիսյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 3-ին՝ Երևանում։ 1986 թվականին ավարտել է Ամասիայի միջնակարգ դպրոցը: 1985 թվականին ավարտել է տեղի երաժշտական և նկարչական դպրոցները։ 1986 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1988-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1991 թվականին մասնակցել է Չելյաբինսկ քաղաքում կայացած Համամիութենական ուսանողական օլիմպիադային։ 1992 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը։ 1994 թվականին ավարտել է ՀՊՃՀ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը։ 1994 թվականին ընդունվել է ՀՊՃՀ ասպիրանտուրա։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1997 թվականին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտի «Մետալուրգիա և նյութերի տեխնոլոգիա» սեկտորում` որպես ասիստենտ։

1999 թվականից աշխատել է ՀՊՃՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտում` որպես դեպարտամենտի վարիչի տեղակալի պաշտոնակատար։

2000 թվականից աշխատել է ՀՊՃՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտում ` որպես դեպարտամենտի վարիչի տեղակալ:

2002 թվականից աշխատել է «Մետալուրգիա և նյութերի տեխնոլոգիա» սեկտորում՝ դոցենտի պաշտոնում:

2008 թվականից աշխատել է «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնում՝ դոցենտի պաշտոնում:

2009 թվականին աշխատել է ՀՊՃՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետում` որպես ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնակատար:

2009-2012 թվականներին աշխատել է ՀՊՃՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետում` որպես ֆակուլտետի դեկանի տեղակալ:

2011 թվականից տեխ.գիտ.դոկտոր, դոցենտ տարակարգով աշխատել է ՀՊՃՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնում և միաժամանակ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետում` որպես դեկանի տեղակալ:

2012 թվականին ընտրվել է ՀՊՃՀ «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի վարիչ` 5 տարի ժամկետով։

2014 թվականից առ այսօր ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի վարիչն է:

2017 թվականին եղել է ՀԱՊՀ «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի վարիչի պաշտոնակատար։

2017 թվականից ՀԱՊՀ «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի վարիչ է` 5 տարի ժամկետով:

2010-2012 թվականներին եղել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի փորձագետ:

2011-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ-ին կից «Մետալուրգիա և նյութագիտություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը:

2011-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ Գիտական խորհրդին կից «Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական հարցերի» մշտական հանձնաժողովի քարտուղար:

2012 թվականի ապրիլ-սեպտեմբեր ժամանակահատվածում եղել է ՀՊՃՀ «Բանբեր» գիտական հանդեսի «Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում» սերիայի պատասխանատու քարտուղար:

2012 թվականից առ այսօր ՀԱՊՀ «Բանբեր» գիտական հանդեսի «Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում» սերիայի խմբագրական խորհրդի անդամ է:

2015 թվականից առ այսօր ՀԱՊՀ Ընդերքաբանություն և մետալուրգիա ֆակուլտետի Խորհրդի անդամ է:

2015 թվականից առ այսօր ՀԱՊՀ–ին կից «Մետալուրգիա և նյութագիտություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է:

2015 թվականից առ այսօր ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ է:

1997 թվականին Ա. Հովհաննիսյանը ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2002 թվականին`դոցենտի գիտական կոչում:

2011 թվականին` տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2015 թվականին`պրոֆեսորի գիտական կոչում:

1986 թվականին արժանացել է ՀՍՍՀ Լուսավորության մինիստրության արծաթե մեդալի։

2003 թվականին` ՀՊՃՀ շնորհակալագրի։

2008 թվականին` ՀՊՃՀ վաստակագրի։

2016 թվականին` ՀԱՊՀ վաստակագրի։

79 գիտական հոդվածների և 16 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 1 տղա: