Էլեն Համլետի Հարությունյան

Գլխավոր / Էլեն Համլետի Հարությունյան

Էլեն Համլետի Հարությունյան

Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ

Էլեն Համլետի Հարությունյանը ծնվել է 1971 թվականի հունվարի 31-ին։ 1987 թվականին ավարտել է Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը։ 1987 թվականին ընդունվել է ԵրՊԻ-ի Կիբեռնետիկայի ֆակուլտետ։ 1988-1990 թվականներին համատեղությամբ սովորել է Հասարակական մասնագիտության ֆակուլտետի «Բժշկական կիբեռնետիկա» մասնագիտության երեկոյան բաժանմունքում։ 1992 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 2009 թվականին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը` «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2000 թվականին թիվ 144 դպրոցում` որպես ֆիզիկայի ուսուցչուհի։

2000-2010 թվականներին աշխատել է Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում` որպես մաթեմատիկայի և գծագրության ուսուցչուհի, 2001-2002 թվականներին` որպես Ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն:

2004-2010 թվականներին` որպես ֆիզմաթ և բնագիտական առարկաների մեթոդմիավորման նախագահ։

2002-2003 թվականներին` «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում` որպես մաթեմատիկայի ուսուցչուհի։

2010-2011 թվականներին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես ավագ լաբորանտ։

2010 թվականից առ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի Քոլեջի փոխտնօրենն է։

2011 թվականից ՀԱՊՀ-ում մաթեմատիկայի դասախոս է։

Մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։