Անի Գագիկի Ավագյան

Գլխավոր / Անի Գագիկի Ավագյան

Անի Գագիկի Ավագյան

Անի Գագիկի Ավագյանը ծնվել է 1986 թվականի հունիսի 14-ին։ 2003 թվականին ավարտել է Լոռու մարզի Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը: Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղում՝ 2007 թվականին ստանալով բակալավրի աստիճան: 2007-2009 թվականներին շարունակել է ուսումը ՀՊՃՀ «Տրանսպորտային համակարգեր» ֆակուլտետի Երևանի կրթահամալիրում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: 2010-2013թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրայում։

2017 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2018-ին՝ դոցենտի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականին ՀՊՃՀ «Տրանսպորտային համակարգեր» ֆակուլտետի «Փ և ՃԵԿ» ամբիոնում՝ որպես դասախոս:

2009-2012 թվականներին համատեղությամբ աշխատել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Տրանսպորտային համակարգեր» ամբիոնում որպես դասախոս:

2015-2016 թվականներին եղել է «Տրանսպորտային համակարգեր» ֆակուլտետի գիտական քարտուղարը:

2016-2017թթ. եղել է ՀԱՊՀ Ընդունող հանձնաժողովի քարտուղարության աշխատակից:

2018 թվականից «Տնտեսագիտության և Փոխադրումների կազմակերպման» ամբիոնի դոցենտ է:

2018 թվականից առ այսօր Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրենի տեղակալն է` գիտության, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով:

2009-2010 թվականներին մասնակցել է ՀՊՃՀ Դասախոսների կատարելագործման կենտրոնում անցկացվող որակավորման բարձրացման դասընթացներին: 2015-ին դարձել է Սերբիայի տեխնիկական համալսարանի TRASECA  ծրագրով գիտաշխատող։

2016-2019թթ. մասնակցել է դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին:

2018 թվականին մասնակցել է ERASMUS+ ծրագրի Վրոցլավի Լոգիստիկայի և տրանսպորտի միջազգային համալսարանի կողմից կազմակերպված վերապատրաստմանը:

ՀԱՊՀ ՄՏԴ ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ է:

2018 թվականին՝ Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակի  կապակցությամբ, ՀԱՊՀ-ի կողմից պարգևատրվել է  վաստակագրով:

2019 թվականին ՀԱՊՀ ուսանողական խորհրդի 25-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում իրականացված «ՄՏԴ ինստիտուտի շաբաթ» խորագիրը կրող միջոցառման կայացման գործում ներդրված ավանդի համար ստացել է շնորհակալագիր:

Հայաստանյան և արտերկրի գիտական պարբերականներում հրապարակած 16 գիտական հոդվածի, 1 արտոնագրի, 4 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է, գիտահետազոտական թեմայի մասնակից։